Էդ գիշեր Մոնիկան տունտեղը, երկու անչափահաս երեխաներին, իրենից տասնվեց տարով մեծ բռնակալ ամուսնուն թողեց, փախավ կրքոտ Լուիսի մոտ և սեր արեց նրա հետ նախ խոտի դեզի վրա, հետո երկտեղանի, շքեղ մահճակալի վրա, ապա բաղնիքում` հոսող ջրի տակ: Խեղճ, ամոթխած, նամուսով հայ կանայք ո՜նց էին ուզում նրա տեղը լինել: Իսկ երբ Խորխեն բռնացրեց այդ աղավնյակներին կտուց-կտցի տված և իր ատրճանակն ուղղեց կիսամերկ Մոնիկայի և կիսահագնված Լուիսի կողմը, մեր հարևան Վարդուշը չոքեց Էրեբունի հիվանդանոցից մինչև Շենգավիթ քաշած լևի հոսանքով աշխատող հեռուստացույցի առաջ և ասաց. «Չկրակես, գեդինը դնեմ, էդ բանը չանես»:
Կարդալ ավելին
Վերջին մեկնաբանություններ