Author's posts

Վլադիմիր Սարիշվիլի | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Ռուսերենից թարգմանեց Գիսանե Հովսեփյանը

* * *
Չեմ ուզում
ոչ փառք, ոչ հարստություն,
Չեմ ուզում
ոչ թագ, ոչ կայսրություն,
Այլ որ վերջին պահիս
խոտերն աշնան
Բուրեն այնպես,
ինչպես հիմա:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԵՐԱՄԻՑ ԶԱՏ

Նելլին աչքերը բացեց թույլ ճռճռոցի ձայնից և զգաց, որ սենյակում ինչ-որ բան այն չէ: Անորոշ տագնապով՝ նայեց շուրջը, բայց արտասովոր ոչինչ չնկատեց: Պառկած դիրքից երևում էր գրասեղանի աթոռի թիկնակին անփութորեն նետած սև գույնի երեկոյան իր շրջազգեստը, որ հիշեցնում էր երեկվա երեկույթի տհաճ վերջաբանը.

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Ռազմիկ Գրիգորյան

Մի օր դասերս սովորած կլինեմ,
կխնդրեմ մայրիկին որ թույլ տա դուրս գամ խաղալու,
հին հեծանիվովս կչափչեմ փողոցներով,
սարերից կգլորվի մութը,
կհոգնեմ,
հեծանիվը կթողնեմ փողոցի անկյունում,
կնստեմ խոտին…

Կարդալ ավելին

Վլադիմիր Վիսոցկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանեց՝ Սամվել Մարտիրոսյանը
Ես «Յակ» կործանիչն եմ, կործանիչ եմ ու վերջ,
Թե հուպ տամ՝ կթնդա երկինքը,
Բայց նա, ով այսօր նստել է իմ մեջ,
Կարծում է, թե՝ ինքն է ու ինքը:
Հենց նոր էր, պոչից բռնեցի «Յունկերս»-ին,
-Ա՛յ այդպես, փոշիդ կցրեմ,
Բայց նա, ով կռվին միշտ նայում է ներսից,
Արդեն հոգուս է հասցրել:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԻՆՔՆԱՍՏԵՂԾՈՒՄ

Մաշտոցի պուրակի երեխաներին

Անապատը` հարափոփոխ ու մշտակա, ավազահյուս ու ջրակուլ, փռված էր ծովից ծով: Սահմանների անվիճելի գոյության մասին գիտեին միայն երկիքն ու ծովամերձ ավազահատիկները:

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Արամ Մամիկոնյան

Հիմա կարևորը չխելագարվելն է,
երբ ողերիս մեջ են խրում ասեղները՝
չփոփոխվող ուղությունները
երամ-ոհմակներիս,
ու չեն հերիքում բառերը,
մարյամուտները,
ծխախոտը,
ապտակներդ,
ձայնի բարձրությունը,
հարվածների ծանրությունը,
փողը…

Կարդալ ավելին

Ժակ Ռուբո | ԾՆՆԴՈՑ, ՎԵՐՋԻՆ ԳԼՈՒԽ

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
1. Այսպես ստեղծվեց երկինքն ու երկիրը, և դրանց ողջ պարունակությունը: 2. Եվ յոթերորդ օրն ավարտեց Աստված իր գործը, որ արել էր ու հանգստացավ յոթներորդ օրն իր ամբողջ գործից, որ արել էր, 3. և օրհնեց Աստված յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ իր բոլոր գործերից, որ ստեղծել էր ու արել: 4. Արդ, եղավ այնպես, որ մարդիկ սկսեցին բազմանալ աշխարհի մեջ ու ծնեցին դուստրերի, 5. որոնց միջից, այս աշխարհի մեծերը տեսնելով, որ գեղեցիկ էին` կին առան նրանց, ում ընտրեցին: 6. Եվ Աստված տեսավ, որ մարդկանց վատությունը աճում էր ու բազմանում, և որ օրեց-օր նրանք իրենց սրտում լոկ չարություն էին որոճում ու նյութում:

Կարդալ ավելին

Ռիմա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իմ աչքերի լուսամուտի բռնակին
Մի տեսիլ էր, մի սև բիծ էր երևում,
Ու դողում էր ու ճաքում էր ապակին
Ու հիշեցնում. բան եմ թողել ետևում…
Իսկ տեսիլն այն պատուհանն էր իմ բացում՝
Պատուհանն այն, որ գոցել էի ես անձայն.
Մոռացումին պատժեց այլ մի իմացում,
Ու հին հուշեր, հին պատիժներ արթնացան…

Կարդալ ավելին

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Կը քալեն ամբոխները առաջ
Յոյսի մը, ապաւէն լաստին պատրանքով,
Նոր ճանապարհի որոնումի
Յորձանուտին մէջ նետուած ակամայ,
Երբ ճապաղ առօրեան իրենց օրագիրն է միանուագ,
Ու սերմը պտուղին՝ այլոց ձգուած բարիք մնայուն,
Կը նային ետեւ, կը նային առաջ,
Ու մշուշն է միշտ հորիզոնը ծածկած,
Բայց դեռ կը յուսան,
Դեռ կը տագնապին,
Դեռ կը քալեն առաջ…

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Թերևս, նոր բացահայտում արած չեմ լինի՝ ասելով, որ «մարշուտնի» հորջորջվող երթուղայինները վաղուց մեր առօրյա կյանքի անբաժան մասն են կազմում: Լույսը բացվելուն պես մարդիկ ինչ-որ տեղ են շտապում՝ մեկը դասի, մյուսը աշխատանքի, երրորդը՝ ինչ- որ գործով կամ պարզապես ուր պատահի. իսկ նպատակակետին հասցնողը, իհարկե, մարշուտնին է: Շատերի համար դա պարզապես փոխադրամիջոց է, որոշ բծախնդիր ուղևորների համար՝ հասարակության վարք ու բարքի տիպիկ դրսևորման միջավայր. ինձ համար, այդ երկուսից զատ, միկրո-ավտոբուսը յուրօրինակ անոնս է՝ կյանքի երկար ուղին իր մեջ ամփոփող:

Կարդալ ավելին