Author's posts

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՇՈՒԵԿՇԻՌ
Ա՜յն ինչ տեսար ու ապրեցար,
Այդ բոլորը զոր տեսար
Այդ բոլորը որ եղար
Ի՞նչ արժէ այս անհաշիւ աշխարհի
հաշուեցոյցերուն մէջ մանրազնին
Եւ այն ինչ լսեցիր ու մոռցար,
Եւ այն ինչ մրոտեցիր ու մոռցուեցար,
Ի՞նչ արժէ այս անհոգի աշխարհի
Կաճառներուն մէջ փառապանծ,
տաճարներուն մէջ խուլ։

Կարդալ ավելին

Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ

Անձրևն անցավ ահա, ծառեր, մաքուր ծառեր…
Բառեր, մաքուր բառեր չկան կարծես,
ու ես որոնում եմ ծառերի պես բառեր՝
կյանքս շինած անօգ մի տկար ծես:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲՈԼՈՐ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՅՆ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԱՍԻՆ ԵՆ

-խփի՛ր, մի՛ խփիր: Չէ, խփի՛ր, չէ՛, մի՛ խփիր,-ծիծաղում էր բռնցքամարտի փոքրիկ, կաշվե տանձը:
Արմենն էլ էր ծիծաղում:
-Չի ստացվում, ինչու՞ չի ստացվում:
-Որովհետև՝ ես երգում եմ, իսկ դու՝ չես երգում,-քրքջում էր տանձը: -Մի՞թե չես լսում: Ապա կրկնի՛ր ինձ հետ՝ խփի՛ր, մի՛ խփիր…խփի՛ր, մի՛ խփիր…
-Չի լինում, էլի չի լինում,-ծղրտում էր Արմենը:

Կարդալ ավելին

Էլմոր Լեոնարդ | «ՄԱԿԲԱՅԵՐ ԳՈՐԾԱԾԵԼԸ ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ Է»

Երբեք գիրքը մի սկսիր եղանակով: Եթե դա միայն մթնոլորտ ստեղծելու համար է, ու ոչ թե հերոսի արձագանքը եղանակին, երկար չես շարունակի: Ընթերցողը սովորություն ունի առաջ թռնել՝ մարդկանց փնտրելով: Կան բացառություններ:

Կարդալ ավելին

Անրի Միշո | ԲՆԱՆԿԱՐՆԵՐ

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Սառցալեռնե՜ր` առանց բազրիքի, առանց գոտու, ուր ծեր, թևաթափ ծովագռավներն ու մեռած նավազների հոգիները գալիս են կռթնելու հիպերբորեալի կախարդիչ գիշերներին:
Սառցալեռնե՜ր` անկրոն տաճարներ հավերժական ձմռան,
պատյանված` սառցե վահանով երկիր մոլորակի:

Կարդալ ավելին

Սուրեն Դավթյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի օր կճչամ, ինչ էր ուզածս, որն էր գտածս,
Ինքնոգոր մտքիս տքնանքը,
Տառապանքն ու սերը թղթին հանձնելը,
Անպարուրելի սիրուց լցվելը,
Ամեն փոփոխվող պտտախաղին կյանք վերագրելը,
Մենության գրկի հայելադարձում պատրանք փնտրելը,
Երբ սնախոսները ցայգամկան պես ծվծվում էին խղճի քարանձավներում…

Կարդալ ավելին

Հասմիկ Սիմոնյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

երկու նամակ աղջկաս
Մ.- ին
1.
անարյուն աղջիկ
մազանոթներիս մեջ անվերջ թռչկոտող,
վերջ տուր խաղիդ

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԼԻՐԻԿԱԿԱՆ ՏՈՂԵՐ

Աշնան անձրևը
Չիրականացած գարնան սպասումի
Թաղումն է սգում,
Անձայն մորմոքում:
Աշնան կարոտը
Գարնան արևի շողերն է հիշում,
Անվերջ որոնում,
Բայց էլ չի գտնում:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ԻՄ ԵՐԵՔ ԵՍ-ԵՐԸ

Գիտակ.- Այո՛, սիրելինե՛րս, ձեզնից շատ շնորհակալ եմ քաջալերող խոսքերի համար:
Սերինե.- Մենք ենք շնորհակալ քեզ, որ մեզ տրամադրում ես քո հիանալի ստեղծագործություններն ընթերցելու հաճույքը:
Գարուն.- Այո՛, այո՛, մեզ համար քո յուրաքանչյուր բառն արվեստ է:
Քաջիկ.- Ես անգիր եմ արել քո վեպերի ու վիպակների ամենագեղեցիկ տողերը: Դու մեր ժամանակների ամենաարժեքավոր և որակյալ գրականության ստեղծողն ես:
Գիտակ.- 🙂 🙂 🙂 🙂

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՎԵՐԵՎ ՈՒ ՆԵՐՔԵՎ ՎԱԶՎԶՈՂ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Բառնաուլում, Չեգլեցովի №7 տանը, մեզանից բացի ուրիշ հայեր չեն ապրում: Դրա համար էլ, եթե մեկնումեկիս հետ ինչ որ բան է պատահում, ապա հարևանները միամտաբար կարծում են, թե դա բոլոր հայերի մոտ է այդպես, և առանձնակի նշանակություն չեն տալիս այդ դեպքերին:
Իսկ թե ինչե՞ր կարող են պատահել մեր շենքում, և հատկապես մեր շքամուտքում, ամենից լավ գիտեն փոքրիկ Արմենը և նրա ավագ եղբայրը՝ Մկրտիչը:
Այսօր առավոտյան, երբ նա դուրս եկավ բակ, շքամուտքի լամպը դեռ վառվում էր, նա դա լավ է հիշում: Իսկ հիմա, չգիտես ինչու՝ մութ է:

Կարդալ ավելին