Author's posts

Ալիս Հովհաննիսյան | ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ, ՈՐ ԿԱՐԾՈՒՄ ԷԻ՝ ՀԱՍԿԱՑԵԼ ԵՄ

— Հասկացա, սոված ես:
— Չհասկացար: Չես հարցնում, արդեն երեք օր է՝ մենակ եմ թակում դուռդ:
— Էլի է եղել, որ …
— Էդ ես չեմ եղել: Նա էր մեկ-մեկ մենակ գալիս, երբ ես՝ ծույլս, քնած էի մնում:
— Ինչ իմանամ, էնքան նման եք…
— Գիտեմ, չես տարբերում՝ որըս է արուն, որըս՝ Էգը: Էնքան բանի տեղ չես դնում, իսկի անուն էլ չունենք:
— Բայց չե՞մ կերակրել ձեզ ամեն օր:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԱՐԵԳԱԿԻ ՄԵՋՏԵՂԻՆՆ ԻՄ ՑԼԻԿՆ Է…

Բոլորը գիտեն՝ եթե մենք իրիկունը մի բան որոշեցինք, ապա առավոտյան չենք մոռանա այդ մասին:
Արմենն էլ դա լավ գիտի: Դրա համար էլ նա այսօր բոլորից շուտ արթնացավ:
Ելավ, արագ-արագ լվացվեց, հագնվեց ու նստեց նկարելու: Մուկուչն էլ մի քիչ շուռումուռ եկավ ու այլևս չկարողացավ քնել: Ճիշտ է, նա նկարելու հետ այնքան էլ հավես չուներ, բայց թե շատ էր սիրում նայել, թե ինչպես է Արմենը խզբզում ու ներկոտում ճերմակ թղթերը: Վերջ ի վերջո, նրանք եղբայրներ էին և ամեն ինչ միասին էին անում: Իսկ եթե երեկոյան որոշել էին, որ մայրիկին, տոնի առթիվ մի գեղեցիկ նկար են նվիրելու, ապա առավոտյան, ոչ մի կերպ չէին կարող ուշ արթնանալ ու փչացնել անակնկալի ողջ հմայքը:

Կարդալ ավելին

Աննա Ախմատովա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսերենից թարգմանությունը՝ Գիսանե Հովսեփյանի
Իրիկվա լույս լայն ու դեղին,
Ապրիլյան պաղ հով է քնքուշ,
Գալուդ ուրախ եմ ես կրկին,
Թեպետ եկել ես դու շա՜տ ուշ:
Այստեղ նստիր, կողքիս, ինձ մոտ,
Հնի պես քեզ հետ ես բաց եմ,
Թերթիր տետրն իմ այս կապույտ,
Որում բացակադ է լացել:

Կարդալ ավելին

Արամայիս Գարեգինյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Այդ ամենը միանգամից չսկսվեց: Անգամ դժվար է ասել թե ովքեր էին առաջին մարդիկ, որոնք զգացին թե ինչպես են օրերը մշուշապատվում: Առաջին հայացքից թվում էր ամեն ինչ նույնն է, և ոչինչ չի փոխվել: Ինչպես միշտ արևը ծագում էր արևելքից, իսկ գիշերները եթե որևէ մեկը հայացքը գետնից կտրելով վեր բարձրացներ, ապա աստղազարդ երկինք կարող էր տեսնել: Բոլորը դարձյալ իրենց գործերն ունեին, իրենց հոգսերն ու հաճույքները, բայց չգիտես ինչու այդ ամենը կարծես մշուշի մեջ էին երևում:
Առաջին օրերին ամեն ոք մտածում էր, որ իր աչքերի հետ է կապված, բայց երբ աչքի բժիշկը, անգամ առանց նայելու և ստուգելու նրանց ասում էր թե ինչ գանգատներով են եկել, և թե վերջին շրջանում որքան շատ են իրեն դիմողները, շատերն անգամ ավելորդ էին համարում հետագա հետազոտությունները, իսկ աչքի բժիշկը խորհուրդ չէր տալիս դեղեր օգտագործել, ասելով, որ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մասնագետները ավելի խորը ուսումնասիրություններ կատարեն, և որ աչքերը շատ նուրբ օրգաններ են փորձադաշտ դարձնելու համար:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ԿԻՍԱԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Մարին տասը տարեկան էր, բայց արդեն շատ բան գիտեր կյանքի մասին, պատճառը նրա անհանգիստ ու պրպտող բնավորությունն էր: Նա կիսաբաց դռների մոտով անտարբեր չէր անցնում, շատ բաներ էր լսում և տեսնում. Նրա վառ երևակայությունն ամեն վայրկյան մի նոր հեքիաթ կամ առասպել էր հյուսում որևէ խոսքի կամ երևույթի շուրջը, սակայն տնեցիները, նրան դեռ փոքր երեխա համարելով՝ մարդու տեղ չէին դնում…

Կարդալ ավելին

Հասմիկ Հոխանյան | ԴԵՂԻՆ ԱՆՁՐԵՎԱՆՈՑԸ ԵՎ… ՀԵՌԱՑԱ՞ ԱՐԴՅՈՔ

Երկար ժամանակ տարված ինքնախաբեությամբ՝ չգիտեմ ինչու, որոշել էի,որ անձրև շատ եմ սիրում, որ արևը հոգումս է ծագում, երբ այն միտք էլ չուներ հայտնվելու երկնակամարում: Բայց…Պարզվեց, որ ո’չ, անձրևը բնավ էլ չեմ սիրել, անձրևանոցն եմ սիրել, իմ դեղին անձրևանոցը: Պարզապես, սիրում էի քայլել փողոցով` գլխավերևում ունենալով մի հսկա արևագույն սկավառակ, որի ներքո ես ինձ այնքան պաշտպանված էի զգում: Մինչդեռ շուրջբոլորը մարդիկ շնչակտուր վազում էին՝ շտապելով գտնել մի չոր ապաստարան, ուր կկարողանային խուսափել անձրևի սառն ու թաց համբույրներից, ես շարունակում էի անշտապ քայլել` ապահովության ջերմ զգացումով ու անձրևանոցիս վրա ընկնող անձրևի կաթիլների միալար մեղեդին ըմբոշխնելով:

Կարդալ ավելին

Խաչիկ Տէտէեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Ըսէ՜ ինծի` ե՞րբ,
Տարուան ո՞ր եղանակին դիմաւորեմ քեզ…
Գարնան հետ արեւուն բացուող վարդի համբոյրին մէջ
Չգտայ հոգիիս խանդը վտարանդի,
Չգտայ պարզապէս ինծի հասցէագրուած ծիծաղը`
Որ պիտի լուար իմ հոգին` յամեցող բոլոր վիշտերէն։
Ամրան տօթակէզ գիշերները յամեցան շա՜տ երկար.
Բերին մահաբոյր ռումբեր ու ցանեցին աւեր ու արցունք,
Քաղեցին միայն մահ…

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԿԱԹԻԼԸ

Ոմանք կարծում են, թե գարնան արևն է ինձ աշխարհ բերել: Մյուսները՝ թե հալչող ձնից եմ ես ծնվել: Սակայն միամիտ խոսքեր են այդ բոլորը, թյուրիմացություններ: ԵՎ ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ձեզ՝
-Գարնանային կաթիլները ծնվում են միմիայն գարնանային կաթիլներից, ինչպես մարդիկ՝ մարդկանցից:

Կարդալ ավելին

Մարիո Բենեդետտի | ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐ

Իսպաներենից թարգմանեց` Անի Վարդազարյանը
Ինչպես ամեն ուրբաթ, դպրոցի դռան մոտ սպասեց հորը: Ամուսնալուծությունից հետո Ֆեռնանդոն ապրում էր մոր հետ, բայց հանգստյան օրերը հորն էին պատկանում: Հարկադրված` բոլոր խոսք ու զրույցներից առաջ նրանք այդ որոշմանն էին հանգել բարեմտորեն, հատկապես որդուն անիմաստ տարաձայնություններից հեռու պահելու նպատակով:
Հայրը երբեք ժամանակին չէր գալիս, բայց այս անգամ սովորականից ավելի ուշացավ: Ընկերների հետ հորը սպասելու ընթացքում Ֆեռնանդոն չանհանգստացավ, սակայն ընկերներին մեկ առ մեկ տարան և վերջում մնացին ինքն ու դպրոցականներին ատող պահակը:

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Հին այգու ամենահեռավոր անկյունում, հինավուրց պարսպի մոտ, ծնվեց մի փոքրիկ թիթեռ: Նա թափահարեց թևերը, բայց չթռչեց անսահման ուրախությունից, երբ տեսավ արևն ու երկինքը,- ինչպես հաճախ պատահում է բոլոր թիթեռների հետ,- այլ բեղիկները շարժեց և իրեն նայելով՝ մտահոգվեց:
Փոքրիկ թիթեռն իր մասին ոչինչ չգիտեր. եթե ինչ-որ մեկը նրան ցույց տար այն կանաչ, լպրծուն պարկը, որի մեջ մի ժամանակ եղել էր ինքը, նա ուղակի չէր հավատա, չէ՞ որ յուրաքանչյուր ոք էլ ուզում է իր մասին լավ կարծիք ունենալ: Նա միայն մի բան հստակ գիտեր՝ այն, որ իրեն բաժին է ընկել շատ կարճ կյանք: Նա միայնակ թիթեռ էր…և ով գիտե՝ որտեղի՞ց էր իմացել այս զարհուրելի փաստի մասին…

Կարդալ ավելին