Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Սամվել Մարտիրոսյան |ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ․ ԽԱ-ՆՈՒ

ԽԵ-ԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ
Ո՛վ մեծատառ,
Ո՛վ խելագար,
Աչքիդ՝ ծիծաղ, սրտիդ մեջ՝ քար,
Ո՛վ խեղկատակ,
Ես խոսք ունեմ, որ պահպանել եմ քեզ համար,
Ես խոսք ունեմ,
Որ թաքցրել եմ թևիս տակ:

Կարդալ ավելին

Արփի Ոսկանյան | ՀԵՏՔԸ

Նա նստում էր լոտոսի դիրքով, դեպի վեր պարզած ափերը դնում ծնկներին, բութն ու ցուցամատը իրար միացնում, փակում աչքերը և լիաթոք ներշնչումների ու արտաշնչումների հերթագայման միջոցով փորձում ձուլվել մայրաքաղաքի շնչառությանը։ Չորս վայրկյան նա խոր ներշնչում էր, տասնվեց վայրկյան օդը պահում թոքերում և ութ վայրկյանում սահուն արտաշնչում՝ քաղաքի գլխավերևում ծանրացած թունավոր ամպին միացնելով սեփական արտադրության ածխաթթուն։

Արդեն բավական ժամանակ էր, ինչ նա չէր կարողանում լսել իր հոգու ձայնը։ Քաղաքի աղմուկը թույլ չէր տալիս կենտրոնանալ որևէ բանի վրա։ Նա բարձրացնում էր հեռուստացույցի ձայնը, փորձում էր աղմուկը խլացնել երաժշտությամբ, բնության ձայներով ձայնասկավառակներ միացնում, բայց աղմուկը ծածկում էր երաժտությունը, ալիքների ձայնը, անտառում ապրող թռչունների դայլայլը, գետակի քչքչոցը։ Նա փորձում էր փոխել ուշադրության շրջանակը, սահմանափակել այն բնակարանի պատերով, բաղդատում աղմուկը առանձին ձայների, փորձում կռահել դրանց աղբյուրը, ապա ընտրում պարբերաբար կրկնվող ու թույլ մի ձայն՝ փորձելով չկորցնել այն լսադաշտից։

Կարդալ ավելին

Արփի Ոսկանյան

Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվին, Ստեփանավանում։ 2005-ին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժինը։ Գրել սկսել է 5 տարեկանից։ 1991-ից սկսած՝ տպագրվել է Հյաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ 2001-ին լույս է տեսել «Ծիկ» գիրքը՝ գրական շրջանակներում և մամուլում հարուցելով բանավեճեր, 2010-ին՝ «Անտերուդուս» գիրքը, 2011-ին՝ «Ռոնալդինյոն և Մարադոնան» ֆուտբոլային հեքիաթը։ 2012 թվին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ հիմնել է «Գրողուցավ» գրական կայքը (groghucav.am)՝ խթանելու համար սոցիալական, քաղաքական, մշակութային իրողություններին անդրադարձող, դրանք քննող և ուսումնասիրող, «պատասխանատու» գրականությունը։

Կարդալ ավելին

Սլավիկ Ալավերդյան

Սլավիկ Ալավերդյանը ծնվել է 1992 թվականին, Իջևանում: 2013 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը, իսկ 2015 թ. ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: Մասնագիտությամբ մաթեմատիկոս և ֆիզիկոս է: Սկսել է ստեղծագործել 2008 թվականից՝ գրելով աքրոստիքոսներ և բանաստեղծություններ: 2011 թվականից ստեղծագործում է հիմնականում գիտաֆանտաստիկ ժանրում: Առաջին պատմվածքը՝ «Անհետացած մոլորակներ», լույս է տեսել ԵՊՀ-ի «Գրական …

Կարդալ ավելին

Սլավիկ Ալավերդյան | ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՆՏԱՐԿՏԻԴԱՅԻ ՄԱՍԻՆ

Մաս 1. Տաք Անտարկտիդա

Ընդամենը երեք միլիոն տարի առաջ (շատ փոքր ժամանակաշրջան տիեզերքի պատմության մեջ) Երկիր մոլորակի վրա կային կյանքի բազմապիսի ձևեր` միաբջիջ օրգանիզմներից մինչև կաթնասուններ և ծածկասերմ բույսեր: Սակայն երկրային այս ներդաշնակությունը պետք է մի օր խաթարվեր …

Առաջացավ մի օրգանիզմ, որն իր գոյության ընթացքում (այն մի քանի անգամ վերացավ և կրկին առաջացավ` չհիշելով իր նախորդ գոյության մասին) պետք է անընդհատ փոխեր մեր մոլորակի ոչ միայն արտաքին տեսքը, այլ նաև ներքին աշխարհը` ընդերքը:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՄՈՒՏՔ

Երբ արքայության սուրհանդակները եկան կանչվածի հետևից, նա դեռ պառկած էր բերանքսիվայր՝ ամուր գրկած այն ամենը, ինչ մնացել էր հրդեհից հետո։ Կանգնած նրա թիկունքում՝ ավետաբերները կարճ հայացքներ փոխանակեցին։ Ապա սուրհանդակներից մեկը զգուշորեն շրջանցեց այն ամենը, ինչ մոխրի տեսքով սփռված էր կանչվածի շուրջը, և խոնարհվեց նրա առջև։ Առաջին սուրհանդակն ասաց.

— Եկավ ժամը, և դուռը բաց է քեզ համար։ Մե՛նք ենք քո ավետաբերները, մե՛նք ենք քո ուղեկցորդները։ Գնանք մեզ հետ։

Իսկ կանչվածը պառկած էր կիսափակ աչքերով, և շարունակում էր հիշել ու հորինել շատ բաներ, որ ունեցել էր կամ չէր ունեցել հրդեհից առաջ։ Առաջին սուրհանդակը հասկացավ, որ ժամանակը չէ։

Կարդալ ավելին

Հայկազ Գրիգորյան | ՎԵՐՋԻՆ ՇԱՐԺՈՒՄ

Կդադարես արտասուք լինել,
մի օր մենության աչքերը ճշմարիտ կլացեն,
անառողջ հոգին ընդամենը մի վայր է,
ուր խաչվում է անցյալը գալիքի կրծքին,
և այն, ինչ ապրել գիտի, կսովորի մեռնել:
Միայն անշարժության մեջ հնչող բառը
լռություն կծնի՝ վերջը սկիզբ դաձնելով…

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՓԱԽՉՈՂ ՔՈՒԼԱՆԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ

-Էլի էդ անտերների ձենը… զզվեցրին,-ասում է Լիլյան ու գլուխը մտցնում բարձի տակ:
Ժամը վե՞ցն է, թե՞ յոթը: Չգիտեմ: Երբեք ժամացույցին չեմ նայում: Գիտեմ, որ արդեն լույս է: Որ նավերի ափից հեռանալու ժամն է: Որ շոգու ձայնը աշխարհ է պատել: Որ, չնայած մեր սենյակի լուսամուտների ու դռների ապակիները «եվրո» են (պարզվում է՝ արաբական աշխարհում էլ «եվրալուսամուտը» նույնքան հարգի է, ինչքան մեր հնավանդ երկրում), գիշեր-ցերեկ էլ այն խեղճ անդադարը՝ օդակարգավորիչը, ձայնը գլուխը գցած աշխատում է, միևնույն է, շոգենավի գվվոցը հաղթահարել է բոլոր խոչընդոտներն ու թափանցել է քիչ չէ՝ մեր սենյակ, նաև՝ մեր ականջներ:
Նավի աղմուկն ինձ չի խրտնեցնում: Չի նյարդայնացնում: Քնահարամ չի անում:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԵՐ ՈՒ ՀՐԱՇԱԿԵՐՊԵՐ

Այբ-անուն եմ, հայի անուն,
Հայի արև, հայի տուն,
Ձեռքդ բռնել, քայլ եմ անում,
Թոթովանքիդ՝ հավատում:

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան | ԱՆԻԾՎԱԾԸ

Այդ օրը կարծես թե արփին
տարերքի մեջ էր հրեղեն:
Բոցեղեն խնջույք էր անում
և ցնծում, երգում էր արփին:
Թվում էր՝ լեռան թիկունքից
ժայթքել է հրաբուխ կրկին:
Ժայթքել է հրաբուխ կրկին,
հորդում է գինի հրածին:

Կարդալ ավելին