Չգիտեմ պատճառը, որ թելադրում է գրել քեզ` պատկերացնելով հանդերձ, որ չես հատի ինձ հետ միևնույն փողոցը, վերլուծելով միևնույն մտքերը: Ես գրում եմ քեզ` պատկերացնելով հանդերձ, որ ինձնից տարբերվում ես, որ դու չես նստում խավար սենյակում րոպեներ շարունակ` աչքերդ չռած դռնից պատի վրա ներթափանցող էլեկտրականության լույսի ու ստվերի խաղին, և չես կորցնում գիծը, որ անընդհատ կորցնում եմ գիտակցությանս մեջ: Նայելով պատին` զգում եմ, ասես ուղեղս թմրածության մեջ է, ինչպես լինում է առավոտները մարմնիս հետ. թուլացած մկաններ, որ չունեն այն ֆիզիկական ուժը, որ ի սկզբանե ներառել են:
Կարդալ ավելին
Վերջին մեկնաբանություններ