Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. 3366 մ

Եթե ցեղասպանությունը չլիներ, պապիս հորեղբոր կինը չէր թողնի ամեն ինչ, չէր վերցնի մեկական տղա երեխա չորս եղբայրների երեխաներից, նրանց հետ փախեփախ չէր անցնի Արաքսը՝ ջարդի անհայտության մեջ թողնելով Խնուս գավառի Գոմես գյուղը, գյուղում՝ սեփական երեխաներին, բացի միակից՝ պատահական ընտրվածից, ինչպես մյուս երեքը ընտրվեցին պատահական՝ ով առաջինը պատահեց: Տատիս մայրը չէր գաղթի Վանից, չէր ամուսնանա Էջմիածնում, չէր ծնի տատիս: Պապս չէր ամուսնանա տատիս հետ, հայրս չէր ծնվի: Ես չէի ծնվի:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԱՐԱՐԱՏ. ԳՆԱԼՆ ՈՒ ԳԱԼԸ. ՍԿԻԶԲ

Արարատի գագաթ երազել եմ բարձրանալ վաղուց: Չեմ հիշում՝ երբ է արմատավորվել այդ երազանքը: Երկար ժամանակ այն ինձ համար պարզապես մեկն էր բազմաթիվ մտքերից, որոնք կրկնում-մտածում է մարդ, բայց իրականացնելու ուղղությամբ ոչինչ չի անում, որովհետև չափազանց «բարձր» է թվում հասնելու համար:

Ուսանող էի. մեր, այսինքն՝ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոսներից մի քանիսը բարձրացան Արարատ, վերադարձան, պատմեցին: Առաջին անգամ տեսա և լսեցի Արարատից իջած մարդու:  Եթե նրանք կարողացել են, ես էլ կկարողանամ. այդ պահից Արարատ բարձրանալը դարձավ հնարավոր ճանապարհ, չնայած մնաց հեռավոր ու անհասանելի:

Կարդալ ավելին

Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ

Հնարավորինս անաղմուկ բացելով ննջասենյակիս դուռը, մայրս ներս մտավ, կռացավ մահճակալիս ու շշնջաց:
-Բալես, 6:45 է, կուշանաս, վեր կաց:
-Ու՜ֆ մամ, հեսա կհելնեմ,- ասացի ու շրջվեցի մյուս կողքի վրա, փորձելով դուրս գալ թմբիրից, որ կանգնած է երազի և իրականության շեմին:
Մայրս ինչպես աննկատ մտել էր, նույն կերպ էլ դուրս եկավ սենյակից: Ես ևս 5 րոպե դաժան պայքար մղելով քնի դեմ՝ վեր կացա: Նայեցի անկյունում դրված ուսապարկիս, որ դեռ երեկ էի դասավորել, ու փորձեցի հիշել. հո բան չե՞մ մոռացել:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 3

Ֆրանսերենից թարգմանությունը`Գառնիկ Մելքոնյանի

Նորոյի երկյուղները
Հազիվ ճոպանուղուց իջնելով` հևասպառ քայլում եմ ճանապարհի այն կտորով, որը բարձրանում է գյուղ: Հետո հայտնվում եմ մի պստիկ փողոցում, որն ուղիղ տանում է գյուղի կենտրոն, ուր Նորոյի` Տաթևի Ռոբին Հուդի կրպակն ու կացարանն են: Անմիջապես ճանաչում եմ նրա թեթևակիորեն ռնգային ձայնը, մինչ հրաժեշտ է տալիս իր հյուրերին, որոնք պատրաստվում են մեկնել: Կրկնվող մտերիմ այցելություններ, որ վերածվում են տևական բարեկամության: Երկու բանվորներ ակտիվանում են` վերջին շտկումներն անելով սանիտարական հանգույցի այն կացարանի, որը նախատեսվել է ճամփորդ հովեկների համար: Հետո նա ինձ ցույց է տալիս սենյակները: Դրանցից մեկում տեղափոխել է արջի չարագուշակ մորթին, որը լայնակի կախ է տվել պատից: Դա անհաջող միտք է, որը միայն կարող է խրտնեցնել էկոմոլագար զբոսաշրջիկներին:

Կարդալ ավելին

Սաշա Գիտրի | ՓԱՐԻԶ

Ֆրանսերենից թարգմանեց և ներկայացրեց Հռիփսիմե Դայանը
Փարիզ
(հատված Սաշա Գիտրիի «Սրիկայի նոթերը» գրքից)

Տրուվիլից հետո Փարիզն է, ուրԱ առաջին անգամ էի գնում տեսնելու: Հյուրանոցի ազդեցիկ մետր դ’օտելի խորհրդով, առանց դժվարության ես ձեռք բերեցի ծառայողի մի հրաշալի տեղ Սկրիբ հյուրանոցում` արդեն իսկ լսած լինելով, որ Տրուվիլի բացման սեզոնն այնուամենայնիվ կվերաբացվի գործունեությունիցս հետո:
Փարի՜զ:
Պետք է ասեմ` մեծ, սակայն, ոչ այնքան լավ տպավորություն. ո՛չ: Լի մարդկանցով: Կամ ավելի ճիշտ` չափազանց շատ մարդիկ` հոգնակիով: Չափազանց հարուստ ու չափազանց աղքատ, շատ աղջիկներ մայթերին, անթիվ-անհամար աշխատող ու անաշխատունակ մարդիկ: Չափազանց շատ ճոխություն ու թշվառություն: Չափից դուրս շատ անձրև, երբ անձրևում է, շոգ, երբ շոգ է ու չափազանց ցուրտ, երբ ձմեռ է:

Կարդալ ավելին

Նարե Հովհաննիսյան | ԲԱՐԵ՛Վ, ԹԵՐԵՎՍ

Ալեկոծումն ափ չունի,
և ծփացող ծովը իմ պատուհանագոգից փողոց է թափվում՝
որպես կեղտաջուր:
Ես հավատս կախել եմ պարանից,
որ բորբոսից ժամանակի չորանա…
Այդպես Հուդան է իր հոգին փրկել դրախտից…

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՔԵՌԻ ՄԱՍԻՍԸ ԿԱՄ ՉՍՏԱՑԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

-Նարի՛ն, վաղը մեր գերմանացի բարեկամները գալու են մեր տուն:
-Լո՞ւրջ, Դա՛վ: Հաստա՞տ ես իմացել: Ո՞վ ասաց:
-Պապան ասաց:
Նարինեի սիրտը գոհունակ ճմլվեց, ժպիտը ճառագեց դեմքին: Ամեն անգամ, երբ դասարանցիները պատմում էին ամռանը Ռուսաստանից կամ Ամերիկայից իրենց հյուր եկած հարազատների մասին, ինքը տխրում էր, որ իր կյանքում նման թարմ հոսանքներ չկան:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 2

Ջրերից հառնող եկեղեցին

Երկու տարի առաջ մի ընկեր տեսել էր ջրերից հառնող այդ եկեղեցին, ուստի ենթադրում էինք , թե կարելի էր լողալով հասնել դրան: Այն անվանում էին Տոլորսի եկեղեցի: Մինչդեռ գյուղի ջրերում ոչ մի նման բան չկար: Իրականում,այն գտնվում էր Աշոտավանից ոչ հեռու: Մենք հասանք ճանապարհին ու գնացինք մի արահաետով, որն իջնում էր լճափ: Խոյանալով վեր`գերեզմանատան վրա, եկեղեցին, որ թվում էր, կառուցվել էր բոլորովին վերջերս , կանգնած էր բլրին: Մինչդեռ կառույցի պատերը, որ զրկվել էին իրենց տանիքից, անտիրական ընկած էին լճի մեջ, ափից ոչ հեռու:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ

ֆրանսերենից  թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի

Ճարպային   պատուհաս
Սիսիան գնացող միկրոավտոբուսի մեջ նստել եմ խորքի նստարաններից մեկին: Բայց մի մայր ու աղջիկ իրենց դետայական ու բացառիկ հետույքային լայնացումներով եկան գրավելու նստարանը: Եվ ահա իմ ձախ ազդրը կպել է հարևանուհուս աջ բդին: Նրա համար մազաչափ անգամ անհնար է քաշվել մի կողմ, որպեսզի մեր երկուսի միջև օդ խաղա: Ցանկանալ մի բան, որն իրեն արժենալու է ահռելի ջանքեր: Իրականում մենք չորս հոգի ենք նույն նստարանին: Լուսամուտի և իմ միջև ճանապարհի ընկերս է, որին ես սեղմում եմ ամեն անգամ, երբ մեքենան շրջադարձ է կատարում, ու գեր կինը իր ողջ ծանրությամբ ընկնում է վրաս` ինքն էլ սեղմվելով իր աղջկա կողմից:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԴՈՒ ԱԳՌԱՎ ԵՍ

Դու դանդաղ քայլում ես նեղլիկ քաղաքի բանուկ պողոտայով, թեքվում կից սուսիկ-փուսիկ փողոցը: Աչքի տակով զննելով շուրջդ՝ ձեռքդ սուզում ես պայուսակի մեջ: Շոշափելով՝ փնտրում ես ափդ շոյող կլորությունը, սպասում: Մի անգամ էլ ես վեհերոտ նայում դիմացդ՝ հատուկենտ անցորդները հո չնկատեցի՞ն, հո չե՞ն նայում սևեռուն արհամարհանքով՝ երեսով տալով բոմժին վայել արարքդ: Բարձրացնում ես ձեռքդ, անհամբեր ախորժակով կծում քաղցր, փխրուն խնձորը: Հետաքրքիր է, ինչո՞ւ փողոցում պաղպաղակ, բուլկի, շաուրմա, նույնիսկ տնական դուռում ուտելն ընդունելի է, իսկ խնձոր՝ ոչ: Խնձորի փափկությունը ծորում է հայացքիդ մեջ, հոկտեմբերի արևը ջերմացնում է կուրծքդ, աչքերդ կկոցում ես լույսի առատությունից, բայց չես կարողանում չնայել կապույտ երկինքը զարդարող դեղնականաչ սաղարթին:

Կարդալ ավելին