Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Սեվ Մանգուշյան

Ծնվել է 1993 թվականին։ Սովորում է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնի 4րդ կուրսում։ Մասնագիտությամբ կինոռեժիսոր է։ Ունի 3 կարճամետրաժ ֆիլմ: «Արյան բծեր վերնաշապիկիս կամ Ինձ նայիր զայրացած» պատմվածքը թվով  4-րդ պատմվածքն է։

Սեվ Մանգուշյան | Արյան բծեր վերնաշապիկիս կամ ինձ նայիր զայրացած

Միայնակ կանգնած էի տան երկրորդ հարկի պատշգամբում: Արագ արագ էի շնչում, ներսում կատարվածից հետո փորձում էի հնարավորինս շատ օդ կլանել: Շամպայմանով լի բաժակը դեռ ձեռքումս էր, կում արեցի, դեմքիս վրայից հետ տարա թաց մազերս, նորից խորը շունչ քաշեցի ու թեթև ժպտացի: Մտածում էի ինչպես դուրս գամ այս մարդկանց միջից ու անհետանամ: Հանկարծ զգացի ինչ որ մեկի շունչը հետևումս կանգնած, պտտվեցի ու չհասցրեցի տեսնել նրան: Նա ինձ հրեց ու ես մտածելու անգամ մի վայրկյան չունեի: Միանգամից ցած ընկա գետնին: Ընկա ինչպես ոչ ոք, ինչպես ոչինչ ու ոչ մի բան: Սարսափելի նվաստացուցիչ էր: Արյունը դանդաղ գլխիցս հոսեց դեպի սպիտակ վերնաշապիկս: Սպիտակը կամաց կամաց անհետանում էր: Բավական չէր ինձ այս ամենը և դեռ պետք է տանջվեմ մի քանի օր էլ հիվանդանոցում պառկած: Ու մինչ ինձ կտանեին հիվանդանոց, հիմա բոլորը կխոսեն, թե ինքնասպանության փորձ է…

Կարդալ ավելին

Էդուարդ Հախվերդյան | SPIN…

Մահը,
Անգղի պես
Համբերատար,
Թառել է հորս գլխավերևը
Եվ հեգնաժպիտ
Նայում է կյանքի վերջին
Խեղկատակությանը …
Spin…

Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ,
Spin…

Թվեր, պատկերներ, ոգեշունչ ձայներ…
… լույսեր, լույսեր…գայթակղիչ…
Spin,

Հինգ թմբուկ պտտվում են միաժամանակ,
Spin,

Պտտվում են,
Spin,

Պտտվում են,
Maximum bet…
Spin …

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան |ԵՐԲ ԵՍ ՄԵՌԱ

Երբ ես մեռա, մարդիկ եկան ասելու, որ ինձ շատ են սիրել ու ափսոսում են վաղաժամ մահվանս համար: Պարզվեց, որ կարգին տիպ եմ եղել կենդանությանս օրոք, բայց դա ինձնից գաղտնի էին պահում: Իմ մասին նոր բաներ իմացա. օրինակ, մեկը, ում ոչ մի կերպ չմտաբերեցի, վստահ էր, որ ես շատ ավանդապահ ու պարկեշտ մեկն եմ եղել, մյուսն ազատամտությունս էր գովում, մեկն ասում էր համարձակ էի, մյուսը, թե՝ համեստ էր: Մի պահ խճճվեցի: Մեռած էի, բայց հուզիչ էր, երբեք ինձ այսքան կարևոր չէի զգացել: Մտածեցի. «Մարդ վերցնի, նորից ծնվի»:

Մեր մեջ ասած՝ ճոխ թաղումներն ու հարսանիքները երբեք էլ սրտովս չեն եղել:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ԵՐԲ ԿԱՐՄՐՈՒՄ ԵՆ ԱՉԵՐԸ

Առաջին անգամն էր, որ Գավառից Երևան մենակ էր գնում: Գլորված երեք տասնյակ տարիներն աղջկան արդեն տվել էին միայնակ երթևեկելու այցեքարտը: Չնայած դրան՝ ճանապարհ դնելիս մայրը հազար ու մի խորհուրդ էր տվել: Տնեցիներն հատկապես անհանգստացած էին վերջին օրերին քաղաքում կատարվող վայրագությունների պատճառով: Նինան նրանց հանգստացրել էր՝ ասելով, որ լուրերը, ինչպես միշտ, չափազանցված են: Սակայն, ինչպես երևում էր, դեռ մի բան էլ մեղմ էին ներկայացրել Երևանում տիրող իրավիճակը:

Կարդալ ավելին

Սլավիկ Ալավերդյան | ԽՈՍՏՈՒՄՆԱԴՐՈՒԺԸ

Այս աշխարհը խայտաբղետ է, բայց այս բազմազանության մեջ հաճախ կարելի է գտնել իրար խիստ նման 2 գոյացություն` ջրի երկու կաթիլ, երկվորյակ քույրեր կամ եղբայրներ, երկու նույնպիսի ծառի տերև կամ հենց ծառ և այլն, ընդհուպ մինչև նմանատիպ գալակտիկաներ:
Դրանց շարքում էին նաև ձեզ քաջ հայտնի Երկիրը և նրա երկվորյակ քույր Վեներան: Նրանք ունեին նույն չափերը, արտաքինից գրեթե նույն տեսքը, Արեգակից գրեթե նույն հեռավորությունը (այն ժամանակ Վեներայի ուղեծիրը շատ մոտ էր Երկրի ուղեծրին): Այս պատճառով նրանց դժվար էր հեռվից զանազանել:
Նրանք մանուկ հասակում խոսք էին տվել միմյանց, որ հավերժ միասին կլինեն:
Մյուս մոլորակները հիանում էին նրանցով. Ուրիշ այսպիսի զույգ նրանք չէին տեսել: Բոլորը նրանց նվիրում էին աստղակերպեր, որոնք չդիմանալով նրանց գեղեցկությանը, հալվում էին:
Ու հեռավոր մի մոլորակ, որի վրա եռում էր կյանքը, որոշեց նրանց ևս շնորհել տիեզերքում հազվագյուտ այս շնորհով` Կյանքով:

Կարդալ ավելին

Սամվել Յոլչյան

Ծնվել եմ 1965թ. Երևանում։ 1983-ին ընդունվել եմ ԵՊՀ-ի հայկական բանասիրական ֆակուլտետ։ 1984-85թթ. ծառայել եմ Խորհրդային բանակում։ Ծառայությունից հետո շարունակել եմ ուսումս պետհամալսարանում, որը ավարտել եմ 1989-ին։
1989-92թթ. սովորել եմ ԳԱ գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ստեղծագործել սկսել եմ մանկության տարիներից։ Ուսանողական տարիներին իմ բանաստեղծությունները տպագրվել եմ Երևանի պետհամալսարանի թողարկած անթոլոգիաներում, ինչպես նաև հանրապետական մամուլում։ 1994թ. ՙԵրկիր նաիրի՚ շաբաթաթերթում տպագրվել են իմ հրապարակախոսական հոդվածները, ինչպես նաև Բակունցի կյանքի վերջին վայրկյաններին նվիրված ՙՕդը մաքուր էր, արցունքի պես ջինջ՚ պատմվածքը։ 2003-ին մի փոքրիկ բանաստեղծական շարք է տպագրվել «Գարուն» ամսագրում։ 2014-ին ՙԳրանիշ՚ հանդեսում (համացանցում) հրապարակվել է Սերգեյ Դոլաթովի «Բլյուզ Նաթելլայի համար» պատմվածքը՝ իմ թարգմանությամբ։

Կարդալ ավելին

Սամվել Յոլչյան |ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պատուհանից այն կողմ հավերժության ձայնն է,
որը չունի սկիզբ, չունի նաև վախճան:
Պատուհանից այն կողմ ես կամ, ինձ տեսնում եմ՝
որպես հյուլե, ատոմ, որպես արցունք:
Պատուհանից այն կողմ՝դարեր ու տարիներ,
ակնթարթներ մեռնող ու վայրկյաններ բեղուն:
Պատուհանից այն կողմ՝ընթացք, ոգի, անկում ու մահ:

Կարդալ ավելին

Երկխօսութիւն | Ռոբերթ Սաֆարեան, Կոլիա Տէր-Յովհաննիսյան

Ռոբերթ Սաֆարեան. Վերջերս մի հարցազրոյցի մեջ նշել էք, որ ցաւում էք արտերկրում աչք բացող հայ երեխաների համար, որոնք ապագայում իրենց գտնելու են մեր ներկայ իրավիճակում՝ օտար հողի վրայ: Ձեր պատմւածքների մէջ եւս այսպէս կոչւած` սփիւռքային կարգավիճակը ներկայացւում է հիմնականում բացասական: Մինչդեռ այսօր միլիոնաւոր մարդիկ ապրում են սփիւռքային կարգավիճակով: Նրանք ունեն երկակի ինքնութիւն, որն ունի թէ բացասական եւ թէ դրական կողմեր: Երկու մշակոյթների հետ հաղորդակցւելով՝ նրանք կարողանում են վայելել երկուսի արժէքներն էլ եւ այդ մշակոյթները իրար հետ համեմատելով, հասկանալ արժէքների յարաբերական լինելու իմաստը: Այս բոլորն անհասանելի է մէկ-մշակույթով օժտւած մարդու համար: Մի խօսքով Սփիւռքն ունի նաեւ իր դրական կողմը: Ի՞նչ կասէք այս մասին:

Կոլիա Տէր-Յովհաննիսյան. Նախ նշեմ, որ պատմվածքներիս մեջ փորձում եմ պատկերել

իրականությունն այնպես, ինչպես կա, իսկ եթե դա բացասական է թվում, իմ «մեղքը» չէ…

Եթե խնդիրը դրվի նժարի վրա, ըստ-իս, դարձյալ ծանր կկշռի սեփական հողում ծնված անհատի կարգավիճակի առավելությունները:

Կարդալ ավելին

Մարուշ Երամեան | ԱՆԱՊԱՏՆԵՐ

 

Եթէ չըլլան դարպասներդ՝

Փրփրագեղ եւ սպիտակ մեղեդի

Ծով անապատ մըն ես

Կապոյտ տարերքի

 

***

Բայց ամէն բան

Մարախներէն սկսաւ

Թիթեռնիկներ չկային

Ես անգոյնը դաւանեցայ

Վրձինովս երանգները հիւսեցի

 

Կարդալ ավելին