Category: Արձակ

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 6

ֆրանսերենից թարգմ. Գառնիկ Մելքոնյանը
Մայր բազմաչարչար
Գյուղերի հայ մայրերն ունեն այն կանանց անուրախ ժպիտ, ովքեր իրենց ուսերին են կրում իրենց ազգի թերությունները: Նրանք չուեն մայրաքաղաքում ապրող իրենց քույրերի եվրոպական թեթևությունը: Իրենց մարմնի համար վատնելու ժամանակ չունեն: Նրանց մարմինը մաշվում է ամենօրյա աշխատանքների քերիչով: Նրանք մոռանում են այն որպես ես-ի զարդարանք ու ճկում այն գյուղի չարքաշ իրականությանն ի խնդիր, որ երկիրը կառավարող ոչ մի արական սեռի ղեկավար չի ձգտում մեղմացնել:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ԱՂՋԻԿԸ ԳՆԴԻ ՎՐԱ

Իր ննջասենյակի առաստաղը Լիլիթին միշտ ավելի բարձր էր թվում, քան մյուս սենյակներինը: Պառկում էր բազմոցին ու ժամերով ուշադիր նայում առաստաղի պատկերներին, գծերին, ճաքերին: Մի անկյունում ճաքը հմուտ քարտեզագրի դեր էր ստանձնել ու գծագրել Ատլանտյան օվկիանոսը, երկու ափերին էլ առանձնացել էին Եվրասիան ու Ամերիկաները:
“Զզվում եմ քեզնից, Ամերիկա՛, զզվում”:
Լիլիթի դեմքը ծամածռվել էր, եղունգները խրել էր բարձի մեջ, անհանգիստ շարժումներ էր անում:
Խոհանոցից գոռգոռոցի ձայներ լսվեցին: Լիլիթը վեր կացավ տեղից, արդեն մոտենում էր դռանը, երբ ներս մտավ քույրը:
-Մոնա՛, ի՞նչ է պատահել:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 5

Ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Գիշերային ջրեր

Եթե դուք էլ ինձ նման ունեք միզելու մի ապարատ, որը պատի ժամացույցի պարբերականությամբ ձեզ խուտուտ է տալիս, և որ դատարկվելու համար ձեզ պետք է գիշերով հասնել այն զուգարանին, որը գտնվում է տանից դուրս, ձեզ անծանոթ մի վայրում, մի խուլ գյուղի խորքում, խոզերի ու կովերի հենց ետևում, ու դիմակայել տան շներին, որոնք անմիջապես առնում են օտարերկարցուդ հոտը, նյարդայնանում ամենափոքր իսկ աղմուկից ու գռմռում ասես մարտից առաջ, ի՞նչ է ձեզ պետք հնարել` վնասներից խուսափելու և ապահով լինելու համար, որ նորից տեսնելու ես լույսի բացվելը:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 4

Քայլել, կրկնել: Գրել :
Դու թողել ես Եվրոպայիդ միօրինակությունները: Մոդեռնիստական օրերի կրկնությունը : Թողնել ուտելու ու խմելու շքեղությունը: Ու հիմա, տաժանում ես: Առաջ ես մղում մարմինդ: Դեռ ինչքա՞ն՝ էլի: Հարցնում ես անընդհատ ինքդ քեզ:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՄԵԿ ԼԵԶՎԻ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Մեկ լեզվի անհնարինություն, Երկիր մոլորակի բնակչության՝ միակ լեզվով հաղորդակցվելու անհնարինությունը: XXIV դարում տեսականորեն ձևակերպված և XXXI դարում վերջնականապես հաստատված հոգե-լեզվաբանական իրողություն: Մարդկության զարգացման պատմության ամենաանկանխատեսելի անկյունաքարերից մեկը[1]:

 

Բովանդակություն

1. Պատմություն

1.1  XXI դար

1.1.1  Ներածություն

1.1.2  Վիքիպեդիայի ստեղծումը

1.1.3  Խնդիրները

Կարդալ ավելին

Անուշ Ասլիբեկյան | ՄԵՐՍԵԴԵՍ

Երբ Մեր­սե­դեսն ար­ցունքն աչ­քե­րին, քրո­ջը բազ­մա­թիվ խոր­հուրդ­ներ տա­լով՝ ուղեկցեց դե­պի շո­գե­նավ, այն­պես էր հա­լու­մաշ լի­նում, ասես Զա­րու­հուն աք­սո­րում են կամ տա­նում են բանտ: Օդա­յին համ­բույր­ներ փո­խա­նա­կե­լուց հե­տո Մեր­սե­դե­սը մեկ ան­գամ էլ հիշ­եց­րեց քրո­ջը` գրե­թե բղա­վե­լով, որ լսի աղ­մու­կի մի­ջից. «Տղայ, կամ աղ­ջիկ քույ­րիկս, չմոռ­նա­ա­ա­ա­ա­ա­աս….կա­ղա­չեմ, չո­ճու­խին մա­սին ան­պայ­ման մե­զի լուր կ’ու­տաս»:
Նավն ար­դեն չա­րա­գուշ­ակ սու­լում էր, Զա­րու­հին ոչինչ չլ­սեց, բայց մի վեր­ջին ան­գամ թաշ­կի­նա­կը թա­փա­հա­րեց օդում: Նա, հա­կա­ռակ քրո­ջը, ժպ­տում էր, բարձր տրամադ­րու­թյուն ու­ներ:

Կարդալ ավելին

Անուշ Ասլիբեկյան | ՏԵՂԵՐ

Կանաչ քարերով, մանուշակագույն ամպերով անցնող ճանապարհը Տեղեր էր տանում: Մեքենան վանքից ներքև կանգնեցրինք, պետք էր ոտքերը ցողով օծել մինչև եկեղեցի մտնելը: Եկեղեցին հաստատ տիեզերքի հևքն էր` երկնքի պռնկին էր, քարափի շուրթին: Փերիի հոգում էր բազմած, նրա սրտի տերն էր, Փերին նրա պահապանն էր: Արևի պես կլոր, պայծառ դեմք ուներ, իբրև տեր ու ընկեր` մի ամուսին: Փերին չսպասեց, որ բարևենք:

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան | ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ

ՊԻԵՍ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՏԻԳՐԱՆ
ՍԵՆԻԿ (ՍԵՆ)
ՍԵԴԱ
ՇՈՂԵՐ
ԲԺԻՇԿ (Բովանդակությամբ պայմանավորված` վերջինիս դերում խաղացող դերասանը խաղալու է նաև այլ դերերում)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Հիվանդասենյակ, որը, սակայն, ամբողջովին փակ տարածք է. չկա ո՛չ պատուհան, ո՛չ դուռ: Դրված է չորս մահճակալ, որոնց վրա պառկած են հիվանդները: Նրանցից երկուսը տղամարդ են, երկուսը՝ կին:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՎԵՐԱԴԱՐՁ

-Դարն ա տենց,- պատասխանում է նա:
Հնարավո՞ր է նայել նրան ու նրա միջով տեսնել դարը: Նա գոյություն չունի, կամ էլ նրա գոյությունը թափանցիկ շնչավորություն է, որը լցվում է դարով ու ոչնչով չի առանձնանում: Տենց: Հոպա՛գանգա՛մսթայլ:
— Թե չէ մեզ ըտենց էիք դաստիարակել,- բաժակի պատերին զարնվող գդալի զայրացած զնգզնգոցից բարձրանում է Կարի՝ համր մնալու վճռականությունը խախտող ձայնը:

Կարդալ ավելին

Նելլի Սահակյան | ՄԱՄՈՆՏԻ ԱՆՁԱՎ

Ես ամերիկացի ցնդած հնէաբան եմ: Գոտկատեղիս` վրձիններ, ուսիս` բահ, ուսապարկիս մեջ` գրքեր, հագիս` վառ գազարագույն կոմբինեզոն, ես ամեն անգամ Անձավ եմ գնում` Նրա մոտ, երբ անսահման դատարկություն եմ զգում, բայց… բայց ամեն անգամ այնտեղ հասնելուն պես դեն եմ նետում բահ ու բրիչս, պատառոտում քարտեզն ու խոթում քարերի արանքը, ձեռքերս փռում եմ խոնավ քարերին ու, նստելով վրան, ճոճվում: Մենք`բոլոր գազարագույն կոմբինեզոնով հնէաբաններս, հիմարներ ենք: Իրականում բոլոր բացահայտումներ անողներն են հիմարներ: Անձավը մեկնելու համար այս գործիքներն իրականում անօգուտ բաներ են:

Կարդալ ավելին