Category: Արձակ

Անդրեյ Պլատոնով | ՊԱՏՈՒՀԱՆ

Ռուսերենից թարգմանեց՝ Սաթենիկ Բադալյանը
Բլրակները կապտախառն սպիտակ էին` շաքարի նման: Նրանք` կլոր ու անտառազուրկ, ծածկվել էին թանձր ձյան հաստ շերտով, որ քամուց պնդացել էր: Ձյունը կիրճերում այնքան խոր էր ու պինդ, որ նույնիսկ դիմանում էր մարդու ծանրությանը, իսկ լանջերն ասես պատված լնեին մեծ-մեծ պղպջակներով. դրանք սոճու թփերն էին, որ տարածվել էին գետնով մեկ ու ձմեռվա քուն մտել` դեռ առաջին ձյունը չեկած: Մեզ հենց դրանք էլ պետք էին:

Կարդալ ավելին

Հայկազ Գրիգորյան | ԹԻԹԵՌԸ

Մայրս ասում էր, երբ ծնվեցի մեր տան առաջին հյուրերը թիթեռներն էին: Մեր բակը լեփ-լեցուն էր նրանցով, ժամերով հավաքում էին սենյակիս պատուհանի դիմաց, զբոսնելիս՝ շրջապատում ինձ: Ամիսներ հետո նրանց հետ խաղում էի, հրճվում, ուրախանում: Ամենազարմանալին այն էր, որ աշխարհ էի եկել չլացելով: Բուժքույրը մորս ասել է` «տարօրինակ երեխա եք ծնել»: Ծնողներս չեն էլ զարմացել, երբ լսել են, որ առաջին բառս թիթեռն է եղել: Մայրս ասում է, որ երբ փոքր էի, փորձում էի նրանց պես թռչել:

Կարդալ ավելին

Սլավի-Ավիկ Հարությունյան | ԿԻՆՈՆՇԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Նշանագիտությունը կամ սեմիոտիկան նշանի և նշանային համակարգի մասին ընդհանուր գիտություն է, որ ձևավորվել է 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին: Նրա ակունքներում կանգնած էին ամերիկացի փիլիսոփա Չ. Պիրսը և հայտնի լեզվաբան, կառուցվածքային լեզվաբանության հիմնադիր Ֆերդինանտ դը Սոսյուրը: Նշանագիտությունը բուռն զարգացում ապրեց, սակայն, 20-րդ դարի սկզբին: Գիտական այս նոր հայեցակարգի կարևորագույն նվաճումն այն է, որ վերջինս դարձավ փիլիսոփայությունը, հումանիտար գիտակարգերն ու ճշգրիտ գիտություններն իրար միացնող յուրօրինակ կամուրջ:

Կարդալ ավելին

Մարուշ Երամեան | ՆԵԽԸ ԱՐԵՒԻՆ ՏԱԿ

Բակի ծառերուն տակ սեղանը պատրաստ էր: Հրանդ Հայկոյեանը խոհանոցէն փոքրիկ պնակներով աղանդերը կը բերէր. դրաւ նաեւ օղիին շիշը. ջուրը սառնարան ձգեց. օրուան այն ժամն էր, երբ երրորդ անգամ ըլլալով շէնքին ելեքտրածինը կ’աշխատցուէր ու երկու ժամ լոյսի մէջ կը նստէին, հեռատեսիլ կը դիտէին, կամ պարզապէս լոյսը կը վայելէին:

Կարդալ ավելին

Սլավի-Ավիկ Հարությունյան | Ժանրի խնդիրը ռուս գրականագիտության մեջ (մշակութաբանական մոտեցում)

Ժանրերի տեսությունը էսթետիկայի և արվեստագիտության հնագույն բաժիններից է, որ սկզբնավորվել է դեռևս անտիկ ժամանակաշրջանում Արիստոտելի («Պոետիկա») և Պլատոնի («Պետություն») աշխատություններում: Այսօր էլ, սակայն, խնդիրն արդիական է. այս թեմայով քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են: Խնդրի վերաբերյալ առկա մոտեցումների վերլուծությունը թույլ է տալիս առանձնացնել երկու արմատապես տարբեր ուղղություններ` գեղագիտական և արվեստագիտական: Էսթետիկական մոտեցման հիմքում ընկած է էսթետիկայի` որպես մշակույթի գործառույթների և նրա զարգացման առավել ընդհանուր օրինաչափությունների մասին գիտության ընկալումը: Այսինքն` այնպիսի գիտության, որ հենվում է ընդհանրական բնույթի կաղապարների վրա, որոնք տարբեր են մշակույթի առանձին տեսակների և տարբեր` մշակույթի պատմական զարգացման փուլերի համար…

Կարդալ ավելին

Ալիս Հովհաննիսյան | ՈՐՍՈՐԴ ՆԵԼՍՈՆԻ ԵՎ ՃՆՃՂՈՒԿՆԵՐԻ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ո՞վ է լսել՝ ոչ անապատային գոտում գտնվող Հայաստանի մեր այս կողմերում՝ Երևան մայրաքաղաքի արվարձաններից մեկում, չեք հավատա, չկան ճնճղուկներ, որ միշտ եղել են դարուց դար: Եթե անգամ ոչ մի ուրիշ թռչուն չի մնացել երկրում՝ կռունկները, արագիլները, վայրի բադերն ու սագերը արդեն տաք երկրներ են չված եղել, մեր ցրտադիմացկուն, մեր քաղցադիմացկուն, անգթության ու անտարբերության սովոր ճնճղուկները, նույնիսկ ամենաճքճքան ցրտերին երկրից չեն բացակայել երբևէ:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 11

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը Քայլելու նպատակաուղղվածությունը Քայլելու քաղաքականությունը Մի օր, մի խրհրդապաշտ խռովարարի խելքին փչեց հնդիկ ամբոխներին տանել մինչև ծովը, որոնք զայրացել էին անգլիացիների կողմից աղի վրա դրած հարկից : Դա ճշմարտության քայլորդ էր, իսկ Հնդկաստանը մեծ էր, այնտեղի ժողովուրդները երիցս անիծված, կենդանի էր նաև ուխտագնացության ավանդույթը, որը վերափոխում է ուխտագնացին: Եվ ուրեմն, քայլերն ընթացան …

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՆԱ ՄԱՅՐ ԷՐ

Նա գեղեցիկ էր ու մայր էր:
Հետագայում իմացա, որ երկրորդ զավակն էր ունեցել:
Երբ ծնարանից իմ պատգարակը դուրս բերեցին, մենք անցանք նրա սենյակի մոտով: Կամելիաների ու գեորգինաների բուրմունքը քթիս փչեց: Կոպերս ծանրացել էին, բայց անհնար էր նրան չնայելը: Անգամ բուժքույրները, որ շարունակում էին կոպիտ հրելով առաջ տանել պատգարակս, նրա դռան առջևով անցնելիս մի վայրկյան կանգ առան:

Կարդալ ավելին

Լիլիթ Հակոբյան | ՉԱՊՐԱԾ ԺԱՄԱՆԱԿԸ

Այսօր, օրվա այս ժամին ամառ է՝ աշխարհի ամենասիրուն լուսաբացով. այդ օրն ուրիշ արև էր ծագել, վերջին արևը: Խելառ արագությամբ հեծանիվ քշելը լավ է, երբ էլ կորցնելու բան չունես, բացի վերջին օրիցդ: Շունս շնչակտուր վազում էր ետևիցս ու ես հասկացա, որ ինձ կարոտելու է: Ես արդեն կարոտել էի նրան…

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Բարձրահարկ շենքի առջևի բաց տարածության երկու կողմերում դրված նստարաններին նստած էին ծերունիներ, ոմանք ուաքըրները դրած ոտքերի մոտ: Գլխավոր մուտքից ծերունական դանդաղ քայլվածքով ելումուտ էին անում դարձյալ տարեց կանայք ու տղամարդիկ: Կալիֆորնիայի սպիտակ արևը կրակ էր մաղում երկնքից: Մեկը ծանոթ դուրս եկավ. Մայքլը փորձեց շրջանցել բայց չհաջողեց:
-Վայ բարև, Միքայել ջան,- ասաց կնճիռներով, թանձր շպարված կինը, մոտեցավ ու պաչեց Մայքլի այտը, -վաղուց չես երևում էս կողմերում:

Կարդալ ավելին