Category: Արձակ

Մարուշ Երամեան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆԸ ՀԱՃՈՅՔ ՊԻՏԻ ՊԱՏՃԱՌԷ…

Ինծի համար զգացումներ արտայայտելու չափ կարեւոր է մտածումներ արտայայտելը. Հաւանաբար առաջին ընթերցումով այն տպաւորութիւնը ստեղծուի, թէ ընդհանրապէս զգացումներ են գրութիւններուս մէջ արտայայտուածները: Բայց խորքին մէջ մտածումներն են զիս առաջնորդողը, մտածումներ, որոնք կը բեւեռուին կիներուն, անոնց անլուր տառապանքին, այդ տառապանքին տուն տուող պատճառներուն եւ կիներուն կրելու, տոկալու եւ կամքին շուրջ: Այսքանը ըսելիք ունենալ կը համարուի՞. Դուք որոշեցէ՛ք:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ԽԱՏՈՒՏԻԿՆԵՐ

Կոպերը ծանրանում, հպվում էին իրար: Շուրթերը դողում էին: Բաց –խուփ, բաց-խուփ՝ անկամ, նվազող հևքով: Արյան բարակ շիթը ծուռումուռ հետագծով անցնում էր նրանց վրայով, ցած հոսում: Կա՛թ-կա՛թ, կա՜թ-կա՜թ…
Մատները խրել էր հողի մեջ: Սեղմում էր, կծկվող մատներով բուռը հավաքում կոշտուկները: Ձախ ձեռքի երեք կտրված մատները, որ դեռ պատանի ժամանակներից փայտահատ կացնի թողած հուշերից էին, նորից սկսել էին մրմռալ:
«Հո՛ղս»,-գվվում էր ուղեղը: Սիրտը լցվում էր հպարտության զգացումով՝ հերոս մարտիկ: Խեղդող ցավը, սակայն, այլ կտորներ էր քաշում, բերում աչքերի առջև՝ մայրը, քույրերը… հայրը:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 10

Վահանավանք
Կտրեցինք անցանք Ողջի գետը, թողեցինք Շնարջիկ գյուղն ու գնացինք բլրալանջով ելնող անտառային մի ճանապարհով: Աչքդ միանգամից շոյում է վանքի նրաբակերտ ուրվապատկերը: Ու նաև նրա թարմ, կարմիր կղմինդրները` կանաչ ու վայրի ճանապարհի ծայրին: Այդժամ կռահում ես, որ Վահանավանքը դարձել է հախուռն վերականգնման առարկա: Աշխատանքը մի թիմի, որը ղեկավարում է ակադեմիկոս Գրիգոր Գրիգորյանը, բայց որը հանկարծակի ընդհատվել է: Մնում են սրահները` ամրակուռ կամարներով, որ արված են երգեցողության ձայնն ավելի ուժգնացնելու համար:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՃՄՌԹՎԱԾ ԺՊԻՏ՝ ԳԼՈՐՎՈՂ ՃԱՄՓԵՔԻՆ

Եթե գուշակ Կալխասը գրադարանից դուրս գալուց առաջ ինձ հանդիպած լիներ, հաստատ կասեր, որ մինչև տուն հասնելս հանդիպելու եմ անսովոր անցորդին, որը գալու է աչքերը ճպճպացնելով և ոտքերը քսքստացնելով, բացելու է անցյալի թաքնված մի տուփ, որը ես ամուր կողպել ու դրել եմ մտքերիս պահարանի ամենահեռու մի անկյունում: Նրա թմրած դեմքին նայելով՝ հիշելու եմ մանկապարտեզի մեր խաղընկեր Սաշային ու տրորված օրս: Չնայած Սաշայից ի՞նչ խաղընկեր: Տռզած փորով, ծույլ ժպիտով ու քթի մշտահոս վտակով այդ տղան ամեն անգամ կամ ծեծվում էր, կամ բոլորից հեռու մի անկյունում առանձնանում: Շատ էի խղճում նրան, մինչև…Հա-հա-հա՜:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 9

ֆրանսերենից թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի

Գարիկ երկերեսանին

Կապանի տաքսու վարորդ Գարիկը (սա նրա իսկական անունն է) թողեց, որ մի պահ մտածեմ, թե սխալվել եմ: Իմ նախորդ գրքերում ես մի լավ հռհռացել էի չորս անիվների չարագործների այդ միավորման վրա:
Հալից ընկել էինք` հուսահատվելով, թե կհասնենք Կապան գիշերվանից առաջ, երբ մարդը համաձայնեց մեզ վերցնել: Չնայած իր պստիկ գիշատչի ժպիտին, զանգեզուրցի քառասնամյա այդ սամարիտացին սկզբում մեզ որոշ վստահություն ներշնչեց: Մեզ իջեցնելով հյուրանոցի առջև` հրաժարվեց փող վերցնել: Դա ապացույցն էր այն բանի, որ այդ մեծահոգի մարդը, ինչը հազվադեպ բան է աշխարհի այս խուլ անկյունում, մեզ պիտի պաշտպաներ հայաստանցի խաբեբաներից, որոնք մեզ առաջարկում էին տանել ուր մենք էինք ցանկանում: «Վաղը, ես ձեզ ես կտանեմ ուր ուզենաք»: Ու շտապեց գրպանս խոթել իր հեռախոսի համարը: Դե ուրեմն, ինչպես շնորհակալ չլինել նրանից ու չընդունել նրա ծառայությունները հաջորդ օրը:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԲԵԿՈՒՄ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Ջոնը, նստած ճոճաթոռին, հայացքը կտրեց հեռուստացույցից, վհատ նայեց շուրջը և ապա՝ պատից կախված ժամացույցին: «Ուշացան»,-մտածեց սրտնեղված:

Տունը խնամքի կարիք ուներ. Ալիսի անսպասելի մահից ամիսներ անց, թեև ինքը ոչնչի ձեռք չէր տվել ու ամեն բան մնացել էր նույնությամբ, բայց վաղուց չկար տան նախկին առինքնող մթնոլորտը:

Մի քանի օր առաջ ընկերներից մեկը բազմանշանակ ժպտալով՝ ասաց.

-Երանի՜ քեզ, մենակ ես, փող ունես, կարող ես կյանքդ վայելել ուզածիդ պես:

Ինքը միայն դժգոհ ձեռքը թափ տվեց: Ի՞նչ ասեր, ինչպե՞ս բացատրեր հոգում առաջացած բացը: Ժուժկալ մեկը չէր, բայց  թե ինչու էր այսքան անտարբեր դարձել հաճույքների ու կանանց հանդեպ, պարզապես չգիտեր և չէր ուզում խորանալ պատճառների մեջ…  Հիշեց, որ համացանցում կարդացել էր մի գրառում այն մասին, թե կինը տղամարդուց  ակնկալում է հավատարմություն, մեղմ վերաբերմունք, ուշադրություն, ծաղիկներ, զարդեր և… թվարկված էին տասնյակ այլ պահանջներ, իսկ տղամարդը կնոջից ցանկանում է միայն մեկ բան՝ մնալ մենակ: Հիմա իրականացել էր տղամարդկային այդ «միակ» ցանկությունը, բայց հակառակն էր ստացվել:

Կարդալ ավելին

Նազիմ Հիքմետ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

թաարգմանությունը ֆրանսերենից `Գառնիկ Մելքոնյանի

Ամենազարմանալին`արարածներից

Կարիճի պես , եղբայրս,
Կարիճի պես ես
Սարսափ-գիշերվա մեջ:
ճնճղուկի պես, եղբայրս
Ճնճղուկի պես ես
Իր մանր տագնապների մեջ:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 8

Ֆրանս.թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Միայնակ`մենավոր ճանապարհին
Հիմա վայրէջքիդ շեմին ես: Երկար ու ձիգ ժամերով հանդերձ`այրող արևի տակ: Չոր ճանապարհը ժանյակաձև ձգվում է մինչև հովիտը: Այն քեզ տանում է մինչև տապի հեռավոր մուժերը, ուր ինքը խեղդվում է: Այն կենդանի այրում է ու ծռմռվում` անցելով բլուրների լանջով, ամեն շրջադարձի` իջնելով մեկ աստիճան, նախ` մինչև գյուղը, որն ի ցույց է դնում իր տանիքները, հետո դրանից անդին, դեպի գորշավուն խորությունները, ուր Կապան քաղաքն է ծվարել:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 7

ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Դատարկության մեջ քայլելիս

Լինում է այնպես, որ քայլելիս շուրջդ չես զգում այլևս որևէ մարդկային ներկայություն: Ուղեկիցներդ մնացել են հեռվում`ետևում կամ առջևում, կորել տեսադաշտից : Ու քանի որ այս տեղերում հատ ու կենտ մարդիկ են հանդիպում, քայլում ես բացարձակ անծանոթ տարածության մեջ: Ճանապարհի մի հատված անցնում է վայրի բուսականության միջով, որն աճում է ազատ ու անկաշկանդ, երբեմն այնքան բարձր, որ կարծես ինչ-որ թունելի մեջ ես հայտնվել: Այն շրջապատում է քեզ չորս կողմից, ու միաժամանակ, թվում է, թե սպառնում է քեզ:

Կարդալ ավելին

Մարիո Կինի | ԱԿՆԹԱՐԹՆԵՐ

Հայկայ

Երեք տողում մի ամբողջ

բանաստեղծություն, և, գուցե,
մի ամբողջ կյանք:

Կարդալ ավելին