Ի՞նչ, ծովային քամի՞, այս բանուկ փողոցում խաչմերուկն անցնելի՞ս… Հնարավո՞ր բան է: Բայց ես զգում եմ նրա կանչը, զգում եմ նրա բույրը: Ավելին. լսում եմ այն շշունջները, որ միայն ծովային քամին է հավաքում ալիքների շուրթերից ու իր մեջ ամբարում: Աստվա՜ծ իմ, որքան հարազատ է ինձ այս ամենը, թեև երբևէ ապրած չկամ ծովափին կամ նրան մոտիկ: Այս բույրը փորձում է իմ մեջ բանալ ինչ-որ կորսված հիշողություններ, որոնց հետ ոչ մի կապ չունեմ: Սակայն դրանք զարմանալիորեն ծլում, հառնում են ինձնից ու բացում իմ սեփական կեղևը, ուր ես տեսնում եմ ինքս ինձ…
Category: Արձակ
Նյմ 17 2011
Սաթ Ալեքս | ՍԻՐՈ ԺԱՄԱՆԱԿԸ
-Չէ՜, հնարավոր չի այսպես շարունակել. նրա հետ հաստատ մի բան կատարվում է: Երեկ աշխատանքից եկավ և նույնիսկ չհետաքրքրվեց, թե ի՞նչ եմ արել օրվա ընթացքում, ընթրե՞լ եմ, թե ոչ: Ուղղակի մեջքս շոյեց ու շտապեց լոգասենյակ: Վիրավորանքի ծանրությունից՝ նստած մնացի ձանձրալի հեռուստացույցի դիմաց, լսելով, թե ինչպես է նա լոգասենյակում քթի տակ մռմռում: Այս ամենը այնքան տարօրինակ ու անհասկանալի է. առաջ մենք ժամերով կարող էինք նստել մեր սիրելի բազնոցին. նա ինձ պատմում էր աշխատավայրից, աշխատակիցներից՝ ով ինչ է հագնում, ինչ սանրվածք է անում, ով ում է նախանձում, ինչեր է անում. մի խոսքով ես տեղյակ էի ամեն բանից, իսկ հիմա նույնիսկ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվում վերջին շաբաթը հենց իր հետ:
Նյմ 05 2011
Տաիշա Աբելար | ՄՏԱԾՎԱԾ ԿՅԱՆՔ
Կյանքի փորձը նրան մի անգամ համոզել էր, որ անհայտության դեմքին նայելը մարդու պապանձում է: Երբ նորից առիթ եղավ, համարձակությունը չներեց կրկնել հինգ տարի առաջ արածը:
Ոնց որ երեկ լիներ, երբ Վազգենը հեռախոսով ուղիղ 48 րոպե թախանձագին խնդրում էր թողնել ամեն ինչ ու իր հետ գնալ Ավստրալիա: Այնտեղ կբառաչեին նրանց կովերն ու կմայեին ոչխարները: Երեք տոմս էր պատվիրել Վազգենը` իր, Քնքուշի ու Քնքուշի երկու մանր երեխաների համար, որոնց երկուսին մի տոմս էր հասնում: Ծանոթի միջոցով այնտեղ աշխատանք էր գտել, ու տան հարցն էլ լուծված էր: Մնում էր Քնքուշի համաձայնությունը: Գնա՛նք: Քնքու՜շ: Գնա՛նք Ավստրալիա՜: Գնե՜նք մեր ռանչոն: Բեեե՜…
Նյմ 02 2011
Սամվել Մարտիրոսյան | Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԻՐԱԿԻՆ
Ես բազմաթիվ ծրագրեր ունեմ կապված հաջորդ գարնան հետ:
Երբեմն նրանք ինձ չափազանց փոքր ու անօգնական են թվում, ու կարծես բոլորովին էլ իմը չլինեն, բայց դա ինձ չի անհանգստացնում:
Պարզապես իմ տարիքում մարդիկ ամեն ինչին նայում են ճիշտ այնպես, ինչպես ծնողներն իրենց մեծացող երեխաներին են նայում:
Իսկ մյուս կողմից, միգուցէ բարին էլ դա է, որ նրանք փոքրիկ են այդքան ու ոչ մի կերպ չեն կապվում աշխարհը տակնուվրա անող մեծ ճգնաժամերի, բնության արհավիրքների, պատերազմների ու խաղաղության դաշնագրերի հետ:
Իսկ հաջորդ գարունը օր-օրի մոտենում է:
Հկտ 13 2011
Լիլիթ Շահմուրադյան | ԻՄ ՓՈՔՐԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Որոշեցի:
Վերջ, գնում եմ…
Նստեցի, գրեցի մի երկար նամակ բոլոր հարազատ մարդկանց`բոլորի ներողամտությունը հայցեցի, ասացի որ սիրում եմ իրենց, խնդրեցի շատ չտխրել ու չմոռանալ ինձ: Մաղթեցի, որ օրհնված լինեն: Կցեցի նաև մի փոքրիկ կտակ, թե ով պետք է կատուներիս պահի, ում կթողնեմ նկարներս և այլն: Նաև խնդրեցի՝ քեզ չասել իմ մահվան մասին :Հետո սկսեցի մտածել, թե ո՞նց իրականացնեմ որոշումս:
Սպտ 26 2011
Արմինե Պետրոսյան | ԵՍ ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԵՄ
(Լուռ գիշեր է):
-Ձեռքդ տուր, գնում ենք:
-Ո՞ւր: Դուք ո՞վ եք:
-Ե՞ս: Ես քո ամենաբաղձալի ցանկության իրագործողն եմ:
-Ի՞նչ ցանկություն:
-Կարդա`:
«Մի՞թե մեզ պետք են մեր մարմինները՝ այդ թյուրիմացությունները: Առանց դրանց էլ մեր ես-ը՝ էգոն, գոյություն ունի, իսկ դրանք՝ այդ խանգարիչները, միայն վնաս են հասցնում մեր էությանը՝ դարձնելով մեզ իրենց պահանջմունքների գերին:
Սպտ 22 2011
Անրի Գրիգորյան | ԳՏՆՎԱԾ ԱԳՌԱՎՆԵՐ
Նիկոն գորտերի համար էր սիրում ամառը:
Ձմեռ էր: Քաղաքի վրա սպիտակ ծուխ էր թանձրացել: Մի համարձակ ագռավ, որ անջատվել էր ճյուղից և սուզվել մշուշի մեջ, կամաց-կամաց անհետացավ, կորավ:
«Տեսնես շշերը էլի այնտե՞ղ են»,- մտածեց եղևնու տակ նստած Նիկոն:
Աղբամանում շամպայնի շշեր էր գտել: Տանը դրանք մաքրեց և տեղավորեց վանդակավոր տոպրակի մեջ: Աստիճաններից իջնելիս որդու լացը լսեց: Տոպրակը թողնելով Լիայի դռան մոտ՝ ներքև վազեց: Որդին վնասել էր ծունկը: Գրկած տուն հասցրեց: Երբ վերադարձավ՝ շշերը վերցնելու, Լիան շքամուտքն էր ավլում:
Սպտ 20 2011
Տաիշա Աբելար | ԱՆՏՐՈՒՍԻԿ ՏԱԻՇԱ
Գլազոկից ինձ էր նայում համառությամբ լցված մեծահասակ կնկա մի զույգ աչք: Չնայած, որ չեմ սիրում անծանոթ մարդկանց առաջ դուռ բացել, բայց սա մի նենց պլշված էր նայում դռանս ու նենց հաստատակամությամբ էր կանգնած, որ ուզեի-չուզեի պիտի դուռը բացեի: Բացել ու պինդ կանգնել եմ դռան վրա` հասկացնելով, որ ներս թողալու ոչ մի մտադրություն չունեմ: Սա թքած ունի վրես ու ասում ա. «Կարելի ա՞»:
Սաղ խնդիրն էլ էն ա, որ դիմացի հարևանիս տան դուռը վաղ գարնանից սկսած բացվում ու տհենց էլ չի փակվում մինչև ուշ աշուն: Ու իրանց դուռը միշտ բաց ա, ինչպես հյուրանոցի դուռը տուրիստի առաջ, ու իրանց կալիդորում միշտ լիքը ժողովուրդ կա:
Սպտ 13 2011
Սամվել Մարտիրոսյան | ՀԱՆԳՉԵԼ
Հանգչե՞լ:
Քո շշունջներից ես այսօր իմացա, որ դա նշանակում է նաև քնել, հանգիստ առնել:
Առաջ ես այդ բառը ոչ ոքից չէի լսել: Մինչև օրս, ինձ համար կար մեկ ուրիշ, ավելի վսեմ, ավելի անձնվեր ու տագնապալի մի բառ՝ այրվել: Չգիտեմ ինչու, ես շատ հեշտությամբ հաշտվեցի այս նորության հետ: Նույնիսկ ուզեցի, որ լույսը պսակի ձև ունենա: Ես այրվեմ, իսկ նա քեզ հետ լինի:
Հանգչել…
Սպտ 05 2011
Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՌՈՒՍԵՐԵՆԸ ԴԵՌԵՎՍ ՄԻՋՆՈՐԴ ԼԵԶՈՒ
Հայաստանցիների հետ խոսելիս, անմիջապես զգացվում է ռուսերենի առկայությունը թե բառային, թե ոճային և թե առոգանության առումով: Դա ավելի ակնհայտ է կրթված խավի կամ «ինտելիգենցիայի» մոտ: Թվում է ոմանք նույնիսկ հպարտանում են, երբ խոսում են ռուսերեն, ասես ռուսերեն իմանալը զարգացած լինելու նշան է: Երբեմն ստացվում է այնպես, որ բարբառային կամ ժարգոնային հայերենը ավելի ազգային է քան գրականը:

Վերջին մեկնաբանություններ