Սագօ Արեան | ԲԱՆՏԻ ԵՏԻՆ

Բանտի ետին,
Չեմ գիտեր անձրեւը
Տամուկ Սենեակի ձեղունէն
Ներս կ՚ի՞յնայ։
Բանտը հարսանիք է, կը գրէի վաղ՝ 90-ին.
Բանտը ճակատագիր է,
Ամրոց։
Դէմքեր կան,
Որ ուղեղի առաստաղին վրայ քամուած
Կը յամենան…

Կարդալ շարունակությունը

Աղվան Մինասյան | ՍԵՐ ԵՎ ԽԱՉ

Ու նորից խաչմերուկ, և նորից անցորդներ,
Ես և դու և նրանք.
նույն ճամփով գնացինք.
Թողնելով մի փոքրիկ ոտնահետք,
Որ քամին, անձրևը ջնջեցին:

Կարդալ շարունակությունը

Նորվան | Այս տողերը տառապում են ջերմախտով

Այս բանաստեղծության հաջորդ տողերում
մի տղա կհայտնվի,
որը տարիներ հետո
հոր պիջակը պիտի հագնի ու մեծանա,
և կհիշի ընկուզենին
ու դեռ չքաղված մի բուռ ընկույզներ,
և կհիշի այն օրը

Կարդալ շարունակությունը

Արման Հարությունյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադամ
Գուցե երկնքում անտառներ չկան .
Եղնիկներ չկան եւ
եղնիկներին սպանող չկա :
Գուցե երկնքում
մարդն էլ ինձ նման մենակ է հիմա :

Կարդալ շարունակությունը

Թադեվոս Տոնոյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երբ վերջիվերջո
Մեզ էլ այցելի
Ժամը երկնքի հրավերների,
Երբ վերընձյուղվեն
Ներքո արևի
Ուրախության մեր արտասուքները

Կարդալ շարունակությունը

Էդուարդ Հախվերդյան | ԻՄ ՍԻՐՏԸ ԼԵՌՆԵՐՈՒՄ ՉԷ…

Ահա և ես…
Դյուրախոց թիրախ,
Որին շարունակ պիտի խոցոտեն
Եվ աստվածները հզոր ու չարկամ
Եվ մարդուկները ճճվային գանգով…

Կարդալ շարունակությունը

Ջուլիետա Խաչատրյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քեզանից հետո
ես ապրում էի
ափերիս մեջ մնացած
քո մարմնի բույրով,
քեզանից հետո
ես անջատեցի բոլոր
ժամանակացույցերը
և օդի մեջ սավառնող
հիշողությունների վրա

Կարդալ շարունակությունը

Վահե Արմեն | ՍԵՐ՝ ԵՐԿՅՈՒՂԻՆ ՀԱՄԸՆԹԱՑ

Գիշերները
Աչքակապուկ էինք խաղում
մեր բակում:
Հիշո՞ւմ ես, մի’շտ
Փախչում էինք միասին,
Ապավինում նկուղին,
Որտեղ կար մի չար ոգի:

Կարդալ շարունակությունը

Վահե Արմեն | ՆՎԵՐ

Ափերիս մեջ
Կրա՜կ եմ բերում, սեր իմ,
քե’զ համար:
Ուր էլ որ լինես՝
Հարևան տանը
Կամ անծիր երկրի
մի մութ անկյունում…

Կարդալ շարունակությունը

Վահե Արմեն | ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳ ՊՈԵՏԻ ԿՅԱՆՔԻՑ

Այսօր
Ո’չ մի ձեռք
Քեզ չի փրկելու,
Չի կարոտելու
Վաղը ո’չ մի սիրտ:
Գիտե՞ս՝ քանի՜սն են
սուզվել այս ծովում,
Իղձերը թաղել կոհակների մեջ:

Կարդալ շարունակությունը