Tag: Գառնիկ Մելքոնյան

Դինո Բուցատի | ԳԻՇԵՐՎԱՆԻՑ-ԳԻՇԵՐ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Մեկնում էի քաղաքից գնացքով, երբ արդեն իրիկնամուտ էր: Գնում էի մի հեռավոր ծովափ, ուր ինձ էր սպասում պատերազմը. մեկնում ու վերադառնում էի միաժամանակ: Տների (որ գիշերվա մթի մեջ ահռելի ու խորհրդավոր տեսք էին ստացել) մանուշակագույն վարագույրների վրա կայծկլտում էին հարյուրավոր լույսեր, պատուհաններ ու ծածկապատշգամբներ:

Continue reading

Ժակ Բրել | ՄԱՐՔԻԶՆԵՐ

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Նրանք խոսում են մահվանից, ինչպես դու` մրգերից,
Նրանք նայում են ծովին, ինչպես դու` ջրհորին:

Կանայք տռփական են` արևի տակ այրող,
Ու թե ձմեռ չկա, սա ամառն էլ չէ` մեզ սովոր:

Continue reading

Ուիլյամ Քլիֆ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Հորս քունը
Հայրս հաճախ գանգատվում էր բութ ցավերից
հայհոյում էր ` մեջքը բռնելով կամ հանկարծ
ընկնում քնի մեջ` պարկի պես, ինչ-որ տեղ
հոգնության բեռի տակ ճզմված
ոտքերը` չռած, կզակը` կրծքին
քուն մտնում` ծանր դատանքից հոգնած.

Continue reading

Օկտավ Միրբո | ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼԸ

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Մի բան է ինձ շատ զարմացնում, համարձակվում եմ ասել` ուղղակի ապշեցնում է. դա այն է, որ այս լուսավոր դարում, երբ գրում եմ այս տողերը, անթիվ փորձերից հետո, ամենօրյա խայտառակություններից հետո, մեր սիրելի Ֆրանսիայում (ինչպես ասում են Բյուջետային Հանձնաժողովում) կարող է լինել թեկուզ մեկ ընտրող, այսինքն` անբանական, անօրգանական, տեսիլախաբկանքի մեջ գտնվող մի արարած, ով համաձայնում է կտրվել իր գործերից, իր երազանքներից կամ հաճույքներից, որպեսզի քվերակի ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի օգտին:

Continue reading

Ալբերտո Մորավիա | ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Մոտ ժամը հինգին տիկին Կուրտոն դուրս ելավ տնից, որպեսզի այցելության գնար տիկին Լոնգոյին:
Տիկին Լոնգոն` բանկի կառավարչի կինը, բնակվում էր հին, բայց բարձր խավին պատկանող շենքերից մեկում: Տիկին Կուրտոյի համար, որի ամուսինը տիկին Լոնգոյի ենթականերից էր, այդ այցելությունը հատուկ նշանակություն էր ձեռք բերում:

Continue reading

ՎՈԼՏԵՐ (Ֆրանսուա-Մարի Արուե, 1694-1778)

Սկարմենտադոյի ճանապարհորդությունները
(գրված իր կողմից)

ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Ես ծնվել եմ Կանդիա քաղաքում, 1600թ: Հայրս Կանդիայի քաղաքապետն էր. հիշում եմ, որ մի միջակ բանաստեղծ, անվանյալYro, որը բնավ էլ միջակ սրիկա չէր, իր անհաջող ոտանավորների մեջ իմ գովքն էր անում ու ինձ ներկայացնում Մինոսից ուղղակիորեն սերող մեկը.

Continue reading

Սոնիա Շնիթի | ՎԱՍՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Թե հավատում ես, որ ժպիտն ավելին արժե, քան թե զենքը,
Թե հավատում ես զորությանը պարզված ձեռքի,
Թե հավատում ես, որ այն, ինչը համախմբում է մարդկանց ավելի կարևոր է, քան այն, ինչը բաժանում է նրանց,
Թե հավատում ես, որ տարբեր լինելը հարստություն է և ոչ թե վտանգ,
Թե կարողանում ես ուրիշին նայել մի պտղունց սիրով,
Թե կարողանում ես նախընտրել հույսը կասկածից…

Continue reading

Ուիլյամ Քլիֆ (Անդրե Իմբերեխտս) | ԿԱՐՍ

1. “ոչինչ չկա Կարսում” սա է ինձ հետաքրքրում
դուք ասացիք “ոչի՞նչ”, “ոչնչի” մասի՞ն է խոսքը
(ես չեմ կարդացել Վարպետ Էկհարտի* երկերը բայց գիտեմ, որ նա ասել է թե դատարկության մեջ է Աստված)
ու այդ դատարկության համար պիտի տարուբերվե՞մ
ավելի քան երեսուն ժամ
Անատոլիայի լեռների միջև

Continue reading

Գաբրիելե Դ’Աննունցիո | ՕՖԵՆԱՅԻ ԴՔՍԻ ՄԱՀԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Երբ հեռվից լսվեց խռովության առաջին խառնիճաղանջ աղմուկը, Դոն Ֆիլիպո Կասաուրան հանկարծ բացեց կոպերը, որ սովորաբար ծանրանում էին աչքերի վրա, որոնք կուլ էին գնում, ինչպես քամոտ ծովերի վրայով սավառնող օդաչուներինը:
-Լսեցի՞ր,-հարցրեց նա Մացագրոնյային, որը կանգնած էր նրա մոտ:

Continue reading

Գաբրիելե Դ’Աննունցիո | ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՌԵԼԱՏԱՆԸ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Քաղաքապետ Բիաջո Միլայի դիակը, ում շորերը հագցրել ու երեսը ծածկել էին քացախով ու ջրով թրջված թաշկինակով, մեկնված էր մահճակալին, սենյակի գրեթե մեջտեղում, չորս մոմերի միջև:
Հանգուցյալի մոտ հսկում էին նրա կինն ու եղբայրը:
Ռոզա Միլան քսանհինգ տարեկան կլիներ:

Continue reading