Author's posts

Գրիշ Դավթյան | ԼԻՐԻԿԱԿԱՆ ՔԱՌԱՏՈՂԵՐ

Ես նրան կանչեցի՝ խենթ աղջիկ,
Նա խենթ էր ու գերող խենթի պես.
Մայրմուտի հովերում մի պարիկ
Թխաչվի, սեվահոն, մթագես…
Խենթ աղջիկ, խենթ աղջիկ ու ցնորք,
Մի կարկաչ, մի քրքիջ, մի շշունջ.
Շող լուսին, պեծ ասուպ, մի վառ ցոլք,
Սիրատարփ մի հեքիաթ ու անուրջ…

Կարդալ ավելին

Տաիշա Աբելար | ՀԵՔԻԱԹ ՇԱՐՔԻՑ

Ի՞նչն էր ինձ խանգարում գնալ Կապույտ ճնճղուկների արահետ: Ես գիտեի դրա տեղն ու քանիցս եղել էի այնտեղ:
Դա մի տեղ էր, որտեղ իմ լրջությունն ինձնից օտարվելով` վերածվում էր պատումի:
Մի տեղ, որտեղ ծղոտից խրճիթ կար ու քաղցրեղեն լուսամուտ:
Տեղ, որտեղ անտառը վազում էր, օդը` համեղ էր, քարը` փափուկ:
Այնտեղ ժայռից կաթ ու մեղր չի բխում, որովհետև ես կաթ չեմ սիրում: Փոխարենը շոկոլադի գետեր կան, որոնք հոսում են խրճիթի կողքով:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԱՐԵՎԱՅԻՆ ԱՆՁՐԵՎ

-Եթե մեկնումեկը ձեզ ասի, թե մարգագետնի այն կողմում վերջանում է օրը, մի՛ հավատացեք: Դա սուտ է, չլսված մի սուտ: Եվ դա ոչ մի ընդհանուր բան չունի ոչ արեգակների, և ոչ էլ թիթեռնիկների հետ:
Ո՞վ կմտածեր, թե ես այսօր կսկսեի խոսել:
Երեկ ես բոլորովին չէի խոսում: Թափահարում էի թևիկներս ու պտտվում այս ու այն կողմ: Երեկ ինձ անընդհատ թվում էր, թե ինչ որ բանից ուշանում եմ: Իսկ ինչի՞ց, ինքս էլ չգիտեի: Պարզապես ինձ մի օր ժամանակ էր տրված երեկ, մի կապույտ երկինք ու մի մարգագետին, բերնեբերան լցված գույնզգույն ծաղիկներով, մեղուներով, ծղրիդներով և այն ամենով, ինչը դարձնում է մեր կյանքը վայրկյանի պես կարճ ու հավերժության պես հեքիաթային:

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ԱՊԱԿԻԻՆ ԸՆԴՄԷՋԷՆ

Անունս
Ան չի գիտեր անունս.
զիս կը կոչէ բոլորին պէս.
կը տեսնէ ինչպէ՛ս
ամէն առաւօտ
տունէն դուրս կ՛ելլեմ
ես անգանգատ,
եւ ինչպիսի ճշգրտութեամբ
իրիկունը
կը դառնամ իրեն։

Կարդալ ավելին

Մարի Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ներկած մազերի կարմիրը թափվում է կրծքիդ. մեռա.
Խաշած ժամանակը կորցրեց իր համը ու…ես փղձկացի ապագան քո նոր շապիկին.
Հայրական խոսքը սրտի ցլամարտում խլացավ,
Ու նախընտրեցի երեք ապտակ. Աստված եռյակ է սիրում ու…

Կարդալ ավելին

Դընի Ժակար | JE VEUX DIRE… MERCI

ֆրանսերենից թարգմանությունը Գառնիկ Մելքոնյանի
Արևի ճառագայթի համար` սև ամպերի միջից,
Մանկան ծիծաղի համար, որ ալիքվում է բյուր քրքիջով,
Երաժշտության նոտայի, որ լուսավորում է լռությունը
Ձեռքի մեղմության` դրված հոգնած ուսիս
Վարդի, որ բացվում է ու իր բուրմունքն արձակում
Ուզում եմ ասել շնորհակալություն

Կարդալ ավելին

Տաիշա Աբելար | ԶԲԱՂՎԱԾ, ԿԱՐԵՎՈՐ ՈՒ ԽԵԼԱՑԻ ՄԱՐԴԸ

Նա գիտեր Կապույտ ճնճղուկների արահետի տեղն այնպես, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Ինչպես բոլորս` նա մտածում էր, որ մի օր կգնա այնտեղ, երբ բոլոր գործերն ավարտի:
Մարդը գտնվում էր ճանապարհի կեսին: Ու, թեպետ` ենթադրաբար, ոչ ոք չգիտեր, թե ոնց էր նա մտածում, սակայն հավանականությունների տեսությունների համաձայն` հենց այդպես էլ մտածում էր:
Նման մարդիկ, սովորաբար, նիհար ու բարձրահասակ են լինում` անհետաքրքիր դիմագծերով ու անհասկանալի արժեհամակարգով: Նման մարդկանց մտահայելուց, սովորաբար, որևէ հետաքրքիր կերպար կամ միտք չեմ կարողանում երկնել:

Կարդալ ավելին

Վիկտոր Հովսեփյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՏԻՊԻՑ

Սառցալեռն է լողում,
սառցալեռն է լողում,
ես էլ՝ լողացող մի սառցալեռ:
Ես այն չեմ, այն չեմ,
ինչ դուք եք տեսնում,
ինչ երևում է աչքերին ձեր:

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ԴԷՊԻ ՎԱՐ

Ձախողութեան ովիկանոսը
ապառաժ մը սահեցաւ։
Այնտեղ գտաւ
բեկորներու վերածուած
իրենպէսներ
մահաքունի անդորրին մէջ
ժամանակի լուռ մեծութեան ունկնդիր։

Կարդալ ավելին

Սերմէտ Էօկրէթիմ | ԵՐԲ ԶԷՐՕՆ ՄԵՌԱՒ

Թարգմանեց Մարուշ Երամեան

Շա՜տ ժամանակ առաջ, թիւերով բնակուած հեռու հեռաւոր երկրի մը մէջ մաքուր արեւածագ մըն էր, երբ աշխարհը ականատես եղաւ նոր թիւի մը ծնունդին: Կէտի չափ փոքրիկ երեխայ մըն էր, որ լալէ զատ ուրիշ բանի կարող չէր: Զայն Զէրօ անուանեցին: Նորածինը որեւէ յատկութիւն չունէր այդ ժամանակ, բայց անոր ներկայութիւնը թիւերու իրականութեան մէջ կեանքի ուրախութիւն կը պատճառէր:

Կարդալ ավելին