Author's posts

Դինո Բուցատի | ԱՌՆԵՏՆԵՐԸ

Տեսնես ի՞նչ եղան իմ բարեկամ Կորիոները: Ի՞նչ է կատարվում նրանց գյուղական հին ամառանոցում, որ Դոգանելլա է կոչվում: Անհիշելի ժամանակներից, ամեն ամառ նրանք մի քանի շաբաթով ինձ հրավիրում էին իրենց ամառանոցը: Այս տարի առաջին անգամն էր, որ չհրավիրեցին: Ջովաննին ինձ մի քանի տող է գրել` ներողություն խնդրելու համար: Հետաքրքիր նամակ է, որն աղոտ կերպով ակնարկում է ընտանեկան դժվարություններն ու տհաճությունները ու չի բացատրում ոչինչ:
Ինչքա՜ն ուրախ օրեր եմ անցկացրել նրանց այդ տանը, անտառների միայնության մեջ: Այսօր, հին հիշողություններից առաջին անգամ հառնում են այնպիսի փաստեր, որոնք այն ժամանակ ինձ առօրյա ու անկարևոր էին թվում: Ու հիմա հանկարծակի բացահայտվում են:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԱՐԱՐԱՏԸ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ

Երա՞զ էր, թե՝ ցնորք,
ԵՎ ո՞վ դա մտածեց՝
Ելնել ու բարձրանալ ինձանից վեր,
Լինել Արարատից ավելի նոր,
ՈՒ հանդգնեց լինել ավելի ծեր:

Կարդալ ավելին

Ջաննի Ռոդարի | ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ

Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Սև քթերի կղզին
Մի անգամ, երկրագնդի շուրջ իմ ճանապարհորդությունների ժամանակ, ես այցելեցի Neronia կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչնեը սև քիթ ունենային: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլի մրցավարների համազգեստը:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԿՈՒՅՐ ԳՆԴԱԿԸ

Փողոցից լսվում էին կրակահերթի չոր ճարճատյուններ, որոնց հետևում էին հատ ու կենտ կրակոցներ:
-Աստված գիտի, երբ կավարտվի էս ամենը,- ցրտից կծկվելով՝ասաց պաշտոնաթող ենթասպա Սադեղի կինը՝ Ամենեն և ծածկոցը փաթաթեց ոտքերի շուրջը:
-Ասում էի, չէ՞, նավթը խնայողությամբ գործածեք, մի կաթիլ նավթ չի մնացել, երեխաները մրսում են,-ասաց Սադեղը և դժվարությամբ բարձրացավ գետնից:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | «ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԱՇԻՍ ՓՐԿԵՑԻ»

Ժամանակակից հայ գրականության մեջ շատ են խամրող ու հառնող աստղերը, և այս աստղաբույլում, որը նոր որակ ու ձև ձեռք բերեց խորհրդային կարգերի փլուզումից հետո, իր յուրահատկությամբ առանձնանում է Կոլյա Տեր Հովհաննիսյանի արձակը: Տեր Հովհաննիսյանը գրականություն բերեց ոչ միայն ժամանակակից սփյուռքահայի նոր կերպարը, նրա և հայաստանաբնակի վարքագծի, էության նմանությունն ու տարբերությունը, այլև ներկայացրեց կոնկրետ մարդ էակին՝ իր հոգեբանութան բարդություններով, ելևէջումներով ու խորությամբ:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԱՆՀՆԱԶԱՆԴ ՍԻՐՈ ԵՎ ՆՐԱ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ՈՒԺԻ ՄԱՍԻՆ

Ոչ էլ կփնտրեր նրան գայլը, եթե այդ կանչն այդքան նման չլիներ իր իսկ սեփական ձայնին:
-Աո՜ւ… աո՜ւ…
Լսվում էր կեսգիշերային լռության միջից:
Միայնակ էր գայլը:
Գիշերն էլ էր միայնակ:
Երբեմն նրանց թվում էր, թե լուսնից բացի աշխարհում էլ ոչինչ գոյություն չունի ու դժվար թե երբևիցե գոյություն ունենա:
-Աո՜ւ… աո՜ւ…
Կրկին ու կրկին պատասխանում էր արձագանքը:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Ծովափ: Ավազ: Ափին հպվող ալիքների շրշյուն: Նոսր ամպերի արանքից նայող արև: Ավազի հետ խաղացող փոքրիկ տղա: Լողազգեստով ավելի մեծ տղա՝ վաթսունը վաղուց լրացրած, որ փոքր տղայի հետ խաղալուց և խեցինների դատարկ պատյաններով ավազի վրա մարդու դեմք նկարելուց ձանձրացած՝պառկել է տաք ավազի վրա ու ձեռքի ափերը գլխի տակ դրած նայում է հազիվ երևացող արևի կլոր դեմքին: Արևի կենսատու ջերմությունը խտխտացնում է նրա մաշկը: Արևը թափանցիկ հագուստներ հագած աղջկա հմայք ունի և իր աչքերի հրացայտ ճառագայթներով պարուրել է մեծ տղային: Մեծ տղան հաճույքից նվաղած փակում է աչքերը:

Կարդալ ավելին

Էդուարդ Թուրնեյզեն | ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

Ֆրանսերենիգ թարգմանեց՝ Գառնիկ Մելքոնյանը

Մաս Ա

Նախապատերազմական բնականոն ու անվտանգ մթնոլորտից դուրս ելած մարդը, որն առաջին անգամ շփվում է Դոստոևսկու ստեղծագործության հետ, ապրում է ընտանի կենդանիներ՝ շներ, կատուներ, հավեր ու ձիեր պահողի այն զգացումը, ով հանկարծ խորթություն է զգում՝ իր առաջ տեսնելով մի անապատ, որը ծայրից- ծայր բնակեցված է վայրի կենդանիներով:

Կարդալ ավելին

Խուան Խոսե Միլիաս | ՆԱ ԿՈՐՑՐԵԼ ԷՐ ԳՈՏԿԱՏԵՂԸ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Երբ մայրիկը մահացավ, եղբորս առաջարկեցի գալ ինձ հետ միասին ապրելու: Երկուսս էլ ամուրի էինք, բայց իմ բախտն էր (հավանաբար կին լինելու պատճառով) մեր մայրիկի հետ ապրելը ու նրան` իր վերջին օրերին խնամելը. խեղճ հայրիկը երեք տարի առաջ էր մահացել:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

ԿՌՈՒՆԿՆԵՐ
Կռունկները թռչում էին այսօր ամպերից էլ բարձր:
Ես հույսով նայեցի երկինք,
Ես նրանց գարնանային վարար ջրերի փրփուրների հետ շփոթեցի,
Եվ այնտեղ, ուր նրանց թևերը ցած իջան անձրևների պես տեղատարափ…

Կարդալ ավելին