Author's posts

Խուան Խոսե Միլիաս | ՈՒՐԻՇՆԵՐԸ

Իսպաներենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Ավտովթարի ենթարկվելուց հետո ուրիշ եմ: Ընտանիքս, ընկերներս, գործընկերներս, ի վերջո, բոլորը գիտեն, որ մեքենաս չորս անգամ պտտվել է ու, որ չորս ամիս պառկած եմ եղել (ամեն պտույտի համար մի ամիս), բայց ոչ ոք գլխի չընկավ, թե այդ ընթացքում ինչ փոփոխություններ կրեց իմ անձը:
Հիշում եմ, որ դեռ ոչ լիովին ապաքինված տուն մտնելով` ինձ օտար զգացի այդ տնային աշխարհում:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅԵԼԻ
Նրան,
ՈՒմ ամեն օր տեսնում ես դու հայելու մեջ,
Նրան,
Ով ամենից շատ քեզ է նման,
Նրան,
Ով համբերատար կրկնում է քո բոլոր շարժումները,
ԵՎ քո յուրաքանչյուր անզգույշ շարժումից կարող է կոտրվել անվերադարձ

Կարդալ ավելին

Սագո Արեան | ՉՔԷՆՆԱԼ

Տիգրան Պասկեւիչեանի հեղինակած «Ներթափանցում» ֆիլմ-Էսսէն նայեցայ՝ «Գրանիշ» (www.granish.org) կայքէջին վրայ: Հզօր գործ էր, մանաւանդ հիմա, երբ այս թեմայով մտածելու տեղիք կայ մօտս:
… Բաւական բարդ վիճակներու մէջ էի, կորած չկայի, առանց գինովնալու թուղթի կտորները բոլոր պատռելու ելայ, ընկերոջ մը զանգելու հալ չկար վրաս, ըսի նայէ Վէվ գիրքս աղբաման պիտի նետեմ.:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

— Այստեղ աղմուկը շատ է,- անվերջ բողոքում էր ընկերս:
Հոգնել էի բողոքներից: «Ա՞յս էր մեր ընկերությունը»,- մտածում էի նորից ու նորից, երբ վերսկսում էր նույնը: Վերջին անգամ չդիմացա.
— Ոչ մի աղմուկ էլ չկա,- մի պահ նայելով աչքերին, ապա` ինձ` նրա թիկունքից նայող հայելուն, առարկեցի,- քեզ թվում է:
Լռեց` խոսքը բերանում: Շրջվեց, նայեց հայելուն: Հետո` ինձ: Շրջվեց:

Կարդալ ավելին

Դինո Բուցատի | ԱՀԵՂ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՎԱՐՊԵՏԸ

Իտալերենից թարգմնեց Գառնիկ Մելքոնյանը

Քանի որ մշտապես հետաքրքրվել եմ Հիերոնիմուս Բոսխ գեղանկարիչով, մի անգամ, Հոլանդիայում գտնվելուս ժամանակ, եղա նրա քաղաքում` Hertogenbosch-ում, որ կոչվում է նաև Bois-le-Duc, և որը մենք անվանում ենք նաև դքսի անտառ:
Հյուրանոցի տերը` բավական կրթված մի անձնավորություն, ինձ ասաց.”Եթե այդպես հետաքրքրվում եք, պարոն, կարող եք այցելել ծերուկ Պետեր վան Տելլերին:

Կարդալ ավելին

Մարթա Մեդեյրոս | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Պորտուգալերենից թարգմանեց Անի Վարդազարյանը

Փողոցի մյուս կողմի դեմքը

Նա գիտեր, թե որտեղ է ապրում դերասանուհին ու հաճախ էր նրան տեսնում ավտոտնակից մեքենայով դուրս գալիս. մինչև անգամ անգիր գիտեր նրա տան մուտքի դռան վրայի, տիրուհու անունով ու մասնագիտությամբ, փայտե ցուցանակը: Միայն չգիտեր, որ իր բնակարանի պատուհանից դերասանուհին էլ իրեն է զննում, երբ ինքը գալիս էր հանդիպակաց մայթին գտնվող իր գրասենյակը:

Կարդալ ավելին

Ահմադ Շամլու | ԲԱՆԱՍՏՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարսկերենից թարգմանեց Էդուարդ Հախվերդյանը
ԱՅԼԵՒՍ ՄԻԱՅՆԱԿ ՉԵՄ
Իմ ուսին` քո բերանից ջուր խմող աղավնին է,
Իմ ուսին` իմ կոկորդը թարմացնող աղավնին է,
Իմ ուսին ծանրաբարո աղավնին է բարի,
Որ ինձ հետ խոսում է լույսից
ԵՎ մարդուց, որ հեթանոս աստվածն է աստվածների:
Ես մարդու հետ քայլում եմ
Աստղազարդ հավերժության մեջ:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՔԱՐԱՓԸ

Եթե մեկ ուրիշ կյանքում մենք նորից հանդիպենք իրար, ես համոզված եմ, որ նույն ապառաժը կմնամ ու չեմ զղջա դրա համար, որովհետև նա՝ ինքն էլ քամուց բացի ուրիշ ոչինչ չի կարողանա լինել:
Հազարավոր տարիների հեռվից ես մի չնչին կասկած անգամ չունեմ, որ այդ քամուն՝ ինձ նման ապառաժը միայն կսանձեր:
Հիմա ես ծեր եմ, շատ եմ ծեր: Ովքեր սկսել են տարիների հաշիվը զրոյից, ոչ մեկն արդեն չկա իմ կողքին: Կուրծքս զրահապատող երբեմնի հայելապատ սալաքարերը ժամանակի հետ խամրել, ծածկվել են բազմաթիվ, մեծ ու փոքր ծակոտիներով:
-Ծաղկել են,- փորձում եմ կատակի տալ ես, երբ քամին հանդարտվում է, ու ես տեսողությունս լարելով, աշխատում եմ ոտքերիս տակ մի անգամ ևս նշմարել իմ արտացոլանքը:

Կարդալ ավելին

Սաթ Ալեքս | ԿՅԱՆՔԻ ՀԱՄՆ ՈՒ ԳՈՒՅՆԸ

Մանկուց չէր սիրում սև և սպիտակ գույները: Գուցե պատճառն այն էր, որ իր պապիկի հուղարկավորության օրը, բոլորը սևազգեստ էին ու լացում էին… Նա լաց չէր լինում, նա նույնիսկ չէր հասկանում, թե ինչ է կատարվում, և ինչու են բոլորը իրենց տանը հավաքվել. «Եթե բոլորը լացում են ուրեմն ես էլ պիտի լացեմ», մտածում էր Ալիսան, բայց ինչքան ջանք էր գործադրում, ինչքան ուզում էր մի տխուր պատմություն մտաբերել, որ լաց լիներ՝ չէր ստացվում, որովհետև ոչ մի տխուր բան չէր հիշում: Եվ ինչպես հիշեր, երբ գարուն էր, գեղեցիկ թիթեռնիկները ճախրում էին անուշաբույր ծաղիկների շուրջը. իսկ ինքը վազվզում էր թիթեռնիկների հետևից՝ մեկին բռնելու հույսով…

Կարդալ ավելին

Նորա Պարութճեան | ԹԵՐԹ.am-Ի ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐԷՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԱՌԹԻՒ

2008-ին, Հայաստանի մէջ ստեղծուեցաւ ԹԵՐԹt.am էլեկտրոնային քառալեզու (արեւելահայերէն, անգլերէն, ռուսերէն եւ թրքերէն) թերթը ։ Այն մաս կը կազմէ Մետիա Սթայլ առցանց լրատուական ընկերութեան, որուն կը պատկանին նաեւ Հայ TV հեռուստատեսութեան եւ Aurora ձայնասփիւռի կայանները, Business Class ամսագիրը, armsport.am մարզական լուրեր, Կապիտալ օրաթերթը։

Կարդալ ավելին