Author's posts

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐ

Այս թեմայով շատ է խոսվել ու գրվել. չգիտեմ որքանով է ճիշտ «զույգ» բառի գործածությունն այստեղ, որովհետև «զույգ» ասելիս՝ պատկերացնում ենք ամուսիններ, ամոլ, նաև երկվորյակներ, զուգակիցներ, համադաս երևույթներ, երկտակ բաներ և այլն:

Կարդալ ավելին

Տաիշա Աբելար | ՄՏԱԾՎԱԾ ԿՅԱՆՔ

Կյանքի փորձը նրան մի անգամ համոզել էր, որ անհայտության դեմքին նայելը մարդու պապանձում է: Երբ նորից առիթ եղավ, համարձակությունը չներեց կրկնել հինգ տարի առաջ արածը:
Ոնց որ երեկ լիներ, երբ Վազգենը հեռախոսով ուղիղ 48 րոպե թախանձագին խնդրում էր թողնել ամեն ինչ ու իր հետ գնալ Ավստրալիա: Այնտեղ կբառաչեին նրանց կովերն ու կմայեին ոչխարները: Երեք տոմս էր պատվիրել Վազգենը` իր, Քնքուշի ու Քնքուշի երկու մանր երեխաների համար, որոնց երկուսին մի տոմս էր հասնում: Ծանոթի միջոցով այնտեղ աշխատանք էր գտել, ու տան հարցն էլ լուծված էր: Մնում էր Քնքուշի համաձայնությունը: Գնա՛նք: Քնքու՜շ: Գնա՛նք Ավստրալիա՜: Գնե՜նք մեր ռանչոն: Բեեե՜…

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ԵՐԿՈՒ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Արծաթվել են օրերս՝ հին օրերի թուխության,
Երբ արեվը միշտ ջերմ էր, ես էլ վառվռուն.
Ծանծաղվել են մազերս անցյալների ճոխության,
Տարիներս են կուտակվել ծանր ու խոհուն:
Բնազդներս քմայքոտ, դիմագրավ ու հախուռն,
Մղումներիս ակունքը հրավառ ու ճոխ,
Դատողության ողոքմամբ մեղմել են ու թրթռուն,
Կշռում են բաղձանք ու տենչ դառնում մտափոխ:

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | Ս. ՀՌԻՓՍԻՄԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԿԻՐԱԿԻՆ

Ես բազմաթիվ ծրագրեր ունեմ կապված հաջորդ գարնան հետ:
Երբեմն նրանք ինձ չափազանց փոքր ու անօգնական են թվում, ու կարծես բոլորովին էլ իմը չլինեն, բայց դա ինձ չի անհանգստացնում:
Պարզապես իմ տարիքում մարդիկ ամեն ինչին նայում են ճիշտ այնպես, ինչպես ծնողներն իրենց մեծացող երեխաներին են նայում:
Իսկ մյուս կողմից, միգուցէ բարին էլ դա է, որ նրանք փոքրիկ են այդքան ու ոչ մի կերպ չեն կապվում աշխարհը տակնուվրա անող մեծ ճգնաժամերի, բնության արհավիրքների, պատերազմների ու խաղաղության դաշնագրերի հետ:
Իսկ հաջորդ գարունը օր-օրի մոտենում է:

Կարդալ ավելին

Լուիս Ֆերնանդու Վերիսիմու | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ

Պորտուգալերենից թարգ.՝ Անի Վարդազարյանը
Դա սկսվեց ճաշի սեղանի շուրջ: Հանկարծ մայրը շրջվեց մի կողմ, ժպտաց ու ասաց.
— Ես իմ ընտանիքի համար լավագույնն եմ ուզում: Դրա համար, մեր սեղանին, մենք միայն Robinzon անաղարտ բրինձ ենք օգտագործում:
Հայրն անմիջապես շրջվեց` տեսնելու, թե նա այդ ում հետ է խոսում այդքան տարօրինակ տոնով ու ոչ ոքի չտեսավ: Տղան ու աղջիկը հայացքներ փոխանակեցին:
— Ի՞նչ պատահեց, Լեոնոր,- հարցրեց ամուսինը:
— Քեզ վա՞տ ես զգում, մայրիկ:

Կարդալ ավելին

ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ | Լիլիթ Հովհաննիսյան

«Ես չեմ ապրում, ես պարզապես գոյատևում եմ»,- այնքան հաճախ էր այս միտքն առկայծում նրա գլխում: «Մի՞թե ես հոգնել եմ ապրելուց: Բայց չէ՞ որ դեռ այնքան երիտասարդ եմ…».- ու կորչում էր ինքն իր մտքերի հորձանուտում: «Ավելի լավ է կյանքիս վերջ դնեմ, այլևս ձանձրացել եմ այս միապաղաղ ու միօրինակ կյանքից: Ո՞րն է իմ կյանքի նպատակը: Ես նպատակ չունեմ, ես ուղղակի գոյատևում եմ…»:
Նրա անունը Աիսեզ էր: Շատ գեղեցիկ ու հմայիչ արտաքին ուներ, միշտ բոլորին զարմացնում էր իր` պահի տակ շատ խոր մի միտք արտահայտելու ունակությամբ:

Կարդալ ավելին

Սարգիս Վանյան | ԹԱՆԿԱՆԵՐ ԵՎ ՀՈՔՈՒՆԵՐ

Բաժանվեցինք:
Քամին դեռ ինձ է բերում
Հեռացումիդ առագաստի
Ծվենները՝ վրան թելեր՝
Առանց ասեղի:

Կարդալ ավելին

Լիլիթ Շահմուրադյան | ԻՄ ՓՈՔՐԻԿ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Որոշեցի:
Վերջ, գնում եմ…
Նստեցի, գրեցի մի երկար նամակ բոլոր հարազատ մարդկանց`բոլորի ներողամտությունը հայցեցի, ասացի որ սիրում եմ իրենց, խնդրեցի շատ չտխրել ու չմոռանալ ինձ: Մաղթեցի, որ օրհնված լինեն: Կցեցի նաև մի փոքրիկ կտակ, թե ով պետք է կատուներիս պահի, ում կթողնեմ նկարներս և այլն: Նաև խնդրեցի՝ քեզ չասել իմ մահվան մասին :Հետո սկսեցի մտածել, թե ո՞նց իրականացնեմ որոշումս:

Կարդալ ավելին

Գիյոմ Ապոլլիներ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Ի վերջո դու հոգնել ես1) այս հին աշխարհից
Օ հովվուհի Էյֆել2) կամուրջների հոտը մայում է այս առավոտ
Դու զզվել ես ապրելուց հունա-հռոմեական հնադարում
Այստեղ անգամ ինքնաշարժերն են հինավուրց թվում
Միայն կրոնն է մնացել նոր կրոնն է միայն մնացել անպաճույճ ինչպես անգարները Պոր Ավիասյոնի
Օ քրիստոնեություն Եվրոպայում միայն դու հին չես
Ամենաարդիական եվրոպացին դու ես Պապ Պիոս X

Կարդալ ավելին

Սամվել Մարտիրոսյան | ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԱՓԱՌԱՇՐՋԻԿԸ ԼԱՊՏԵՐՆԵՐԻ ՏԱԿ
Իմ խեղճ, իմ խեղճ շնիկ,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:
Իմ խեղճ, իմ խեղճ անձրև,
Որ ճանաչում ես իմ ոտնաձայները գիշերային լռության մեջ:

Կարդալ ավելին