Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Բենիկ Ստեփանյան

Ծնվել եմ 1986 թվականին, Հայաստանի Հանրապետության Արմավիր քաղաքում: Ծառայել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում: Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան: 2009 թվականից աշխատում եմ հանրակրթական դպրոցում` պատմության ուսուցիչ: Բանաստեղծություններս լույս են տեսել պարբերական մամուլում, Գրական թերթում, Թբիլիսիում` «Կամուրջ 2013» տարեգրքում, ԵՊՀ «Գրական համալսարան» ժողովածուում: «Արցախցին» բանաստեղծությանս համար …

Կարդալ ավելին

Բենիկ Ստեփանյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նեկտարառատ ապրումներս եմ

Միայն հանձնում սպիտակ թղթին.

Զի մեղու են Պոետները

Ծաղկափեթակ` Սպիտակ թղթին:

Կարդալ ավելին

Ղադա ալ-Սաման | ԵԹԵ ԳԱՍ ՄԵՐ ՏՈՒՆ

Պարսկերենից թարգմանեց Կոլյա Տեր-Հովհաննիսյանը

Եթե գաս մեր տուն

Ինձ սև մատիտ բեր,

Ուզում եմ խզբզեմ դեմքս,

Որ գեղեցկության մեղքով վանդակ չընկնեմ,

Մի հատ էլ խաչ քաշեմ սրտիս վրա,

Որ չգայթակղվեմ:

Մի ռետին տուր ջնջեմ շրթունքներս,

Չեմ ուզում մեկը դրանց կարմրության համար ինձ սևացնի…

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | Վիքիպեդիայի հայելին

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։ Սա գրված է բոլոր լեզուներով վիքիպեդիաների գլխավոր էջերում։

Պատկերացրու մի աշխարհ, որտեղ մարդկության ողջ գիտելիքն ազատ հասանելի է յուրաքանչյուրին,- երազում է վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը։

Ազատ-անվճար Վիքիպեդիայի և փակ-վճարովի Բրիտանական հանրագիտարանի հոդվածները հավաստիության գրեթե նույն աստիճանն ունեն։ Բրիտանական հանրագիտարանի խմբագիրներն ու խորհրդատուները հայտնի մասնագետներ ու գիտնականներ են, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ։ Վիքիպեդիան խմբագրում է նաև ցածր դասարանի աշակերտը։

Կարդալ ավելին

Հարցազրույց Հույսի հետ | Կոլյա Տեր Հովհաննիսյան

Բայց մի քիչ տարօրինակ չէ՞ ապրել մի տեղ եւ գրել մի ուրիշ տեղի ընթերցողի համար: Դա ի՞նչ ազդեցութիւն ունի թեմաների ընտրութեան եւ գրական ստեղծագործութեան այլ գործընթացների վրայ:

Ըստ-իս, յուրաքանչյուր գրող ստեղծագործում է դրդված՝ որևէ արտաքին երևույթից, լինի դա իդեալ, սիրված էակ, տպվելու կամ մրցանակ շահելու հեռանկար, հոնորար, ընթերցողի կարծիք և այլն: Ինձ խթանում է այն, որ ինձ կարդում են նաև Հայաստանում: Դա ստիպում է լինել ավելի բծախնդիր, զգուշանալ պարսկերենի ուղղակի ազդեցությունից, աշխատել գրել նորովի, ավելի որակյալ: Չեմ կարծում, թե սրա իմաստն այն է, որ ապրում եմ այստեղ ու գրում ուրիշ տեղի համար, ուրիշ լեզվով: Իսկ թեմաների ընտրությունը, իմ կարծիքով, կատարվում է ոչ թե մեկին դուր գալու, այլ որևէ արտաքին երևույթի ազդեցության տակ կամ դրդմամբ: Դա ուղղակիորեն կապված է նաև գրողի միջավայրի շառավիղի մեծության հետ:

Կարդալ ավելին

Գուրգեն Միքայելյան | ՄՈՌԱՑՎԱԾ ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԱՀԱԶԱՆԳԸ

ԻՇԽԱՆՈՒՀԻ– Վահանը չեկա՞վ:
ՆԱՆԵ– Դեռ ոչ, տիրուհի:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ինչո՞ւ է այսքան ուշանում, Տե՛ր Աստված:
ՆԱՆԵ– Չի ուշանում, տիկին. բավականին ճանապարհ է:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Ճիշտ է. բավականին ճանապարհ է: Գնալ-գալու համար մի ամբողջ… հավերժություն է պետք:
Ժամանակն ինչո՞ւ է այսքան դանդաղ անցնում, Նանե:
ՆԱՆԵ– Որովհետև քո սիրտը շատ արագ է տրոփում, տիկին:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Իմ սիրտը այլևս չի դիմանում, Նանե: Որոշված է արդեն. այսօր կամ երբեք: (Պատյանից հանում է դաշույնը):
ՆԱՆԵ– (Վախեցած) Ի՞նչ ես ասում, տիկին:
ԻՇԽԱՆՈՒՀԻ– Էլ չեմ դիմանում: Այլևս չեմ կարող: Եթե չօգնի ինձ այդ կախարդը, ինքնասպան կլինեմ:
ՆԱՆԵ– Վանի՛ր չար մտքերը: Ինքնասպանությունը մեծագույն մեղք է: Կանիծվես: Դժոխքի բաժին կդառնաս:

Կարդալ ավելին

Սիրանույշ Օհանյան | ՄԱՍԻՍԻՑ ՀԵՏՈ

Երբ փոքր էի, հաճախ երազում էի պատերազմներ, որոնց մեջ ես՝ տասներկուամյա աննշան զինվորս, հերոսական սխրանքներով պաշտպանում-փրկում-ազատագրում էի երկիրս, մեզ։ Երազում էի քնից առաջ․ կյանքիս մեջ ժամանակի կուտակվող բեռից ու կենցաղի հոգսից թեթև հոգիս դժվար էր ընկղմվում քնի մեջ, ու այդպես «երազելը» մի տեսակ քնաբեր էր դարձել։ Ես խորշում եմ աղմուկից ու սարսափում պատերազմից։ Հիմա գիտեմ՝ …

Կարդալ ավելին

Էդնա Միլլեյ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կապույտ մորուք

Պետք չէր բացեիր դուռը: Բացեցիր:
Ներս մտիր և տես՝ ինչ աննշան եմ
Քեզ դավաճանել: Ոչ գանձ կա այստեղ
Թաքուն, ոչ կճուճ, ոչ ճշմարտություն

Ցույց տվող հայելի: Ոչ իսկ գլուխներ
Սպանված կանանց՝ քո պես ագահ կամ
Տանջանքի հետքեր: Լոկ այն, ինչ տեսար…

Կարդալ ավելին

Անդրե Ժիդ | ԱՐՎԵՍՏԻ ԵԶՐԱԳԾԵՐԸ

ֆրանսերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը

 

(հատված 1900 թ. մարտի 29-ին Բրյուսելում կայացած «Անկախ էսթետներ» արվեստագետների միության համաժողովից)

Նվիրվում է Մորիս Դենիին

Հարցը հետևյալն է` մինչև ո՞ւր կհասնի առաջընթացը: Կարելի է ասել (և դա գրեթե տերմինաբանություն է), որ գիտության սահմանները միշտ ետ են մղվում` անգամ իր առաջընթացի իմաստով: Արվեստում հարցն այլ կերպ է դրված: Այս դեպքում առաջընթաց ասվածը հանդես է գալիս իր ողջ իմաստով, և ինչպես վերջերս գրում էր Էնգրը[1]` չեն կարող սառնարյուն ասել և լսել, որ «ներկայիս սերունդը բավականություն է ստանում` նայելով այն ահռելի առաջընթացին, որ նկարչությունն ունեցավ Վերածննդից մինչ մեր օրերը»: Հարցն այսքանով չի սահմանափակվում. մինչև ո՞ւր կհասնի նկարչությունը, երաժշտությունը, գրականությունը: Սակայն անհեթեթություն է մտածել, թե ուր կհասնեն, և պարզապես քաջություն է պետք ունենալ դրան պատասխանելու համար:

Կարդալ ավելին

Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 9

ֆրանսերենից թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի

Գարիկ երկերեսանին

Կապանի տաքսու վարորդ Գարիկը (սա նրա իսկական անունն է) թողեց, որ մի պահ մտածեմ, թե սխալվել եմ: Իմ նախորդ գրքերում ես մի լավ հռհռացել էի չորս անիվների չարագործների այդ միավորման վրա:
Հալից ընկել էինք` հուսահատվելով, թե կհասնենք Կապան գիշերվանից առաջ, երբ մարդը համաձայնեց մեզ վերցնել: Չնայած իր պստիկ գիշատչի ժպիտին, զանգեզուրցի քառասնամյա այդ սամարիտացին սկզբում մեզ որոշ վստահություն ներշնչեց: Մեզ իջեցնելով հյուրանոցի առջև` հրաժարվեց փող վերցնել: Դա ապացույցն էր այն բանի, որ այդ մեծահոգի մարդը, ինչը հազվադեպ բան է աշխարհի այս խուլ անկյունում, մեզ պիտի պաշտպաներ հայաստանցի խաբեբաներից, որոնք մեզ առաջարկում էին տանել ուր մենք էինք ցանկանում: «Վաղը, ես ձեզ ես կտանեմ ուր ուզենաք»: Ու շտապեց գրպանս խոթել իր հեռախոսի համարը: Դե ուրեմն, ինչպես շնորհակալ չլինել նրանից ու չընդունել նրա ծառայությունները հաջորդ օրը:

Կարդալ ավելին