Category: Էսսե

Աշոտ Ալեքսանյան | ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԳՐԱԿԱՆ-ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Ամեն անգամ անդրադառնալով որևէ գրական երևույթի և այն արարող մարդ-էակի ստեղծագործությանը, բնական հարց է ծագում. ինչու՞ և ինչպե՞ս է հնարավոր ուսումնասիրել որևիցե կոնկրետ մարդու, գրողի կամ արվեստագետի կյանքը, նրա թողած գրական ժառանգությունը:
Որքանո՞վ է այն միտված համամարդկային գոյության, տիեզերական նախազարկի առեղծվածի պարզաբանմանը, ժողովուրդների ու քաղաքակրթությունների պատմության խորքերը թափանցելուն, կեցության ու գոյության իմաստի վերհանմանը:
Չէ՞ որ ամեն կոնկրետ մարդու կյանքը, թող որ նաև՝ գրողի, անկրկնելի է և այդու՝ նվազ ընդհանրական: Բայց նաև յուրաքանչյուրի կյանքն ու գործը, մանավանդ մեծ գրողի ու մտածողի, իր եզակի-մասնավորության մեջ անհրաժեշտաբար բաղհյուսված է տիեզերական համանվագի առհավական ամբողջին, որն ուսումնասիրելով՝ մտահասու ես լինում Կենաց Տվիչի վեցնօրյա արարչության խորհրդին, մարդ-արարածի նվիրական ձգտումներին ու տքնանքին, նրա ուժին ու մեծազորությանը, բայց նաև` չնչնատեսլությանը, մեծ Անհայտի առջև նրա խարխափումներին ու ընկրկմանը, փոթորկահույզ ոգորումներին ու ինքնահաստատման ջղաձիգ որոնումներին… մասնակիցը դառնում բնության ու նրա ինքնադրսևորման առանձնաշնորհյալ կերպերից մեկի` մարդ արարածի միջև մղվող հավերժական մենամարտին:

Կարդալ ավելին

Վաչե Եփրեմյան | ՆՇԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՆՔ

Դեռեւս 1897թ. Հովհ. Թումանյանը նկատում է Հայոց մշակութակերպի բացառիկ լինելության ճանապարհը։
Խոսքը վերաբերում է «Տպավորություններ» բանաստեղծությանը, որի սահմաններում արդեն հստակ տարբերակվում են վերեւն ու ներքեւը, ժամանակն ու տարածությունը, պատմությունն ու լռությունը, ներաշխարհն ու արտաշխարհը։
Ընդ որում, սրանք ընկալվում են ոչ միայն առանձին ու հակադարձ ըմբռնում գաղափարների նշանակությամբ, այլեւ, որ էական է, որպես համատարած զուգահեռ ներվիճակներ, որպես անհամատեղելի գոյակերպեր, անհամատեղելի՝ հավաքականության համար, իսկ անհատը, միակը, միայնակը ի զորու է ներքեւը տարրալուծել վերեւի մեջ՝ հաստատելով ներաշխարհ — ժամանակ — լռության անպարագիծ իրավիճակը։

Կարդալ ավելին

Մարուշ Երամեան | ՍԵՌԻ ԹԵՄԱՆ ԱՐԴԻ ԱՆԳԼԻԱՏԱՌ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Բոլոր այն ազգերը, որոնք չեն ունեցած ազատութեան կամ ազգային դիմագիծ պահելու նման հրատապ եւ անմիջական հարցեր, բնական է, որ քայլ մը յառաջ երթան իրենց արուեստներուն եւ գրականութեան մէջ, եւ շօշափեն լայն ծիրով մարդկային տագնապներ եւ վերջին դարուն հիմնական դարձած հարցեր, ինչպես նիւթեղէնին ընծայուած կարեւորութիւնը, ազատութեան հասկացողութիւնը, սիրոյ տագնապը, սեռը, եւ այլն։
Հայ բանաստեղծութիւնը, հայրենիքի թէ Սփիւռքի մէջ, ընդհանրապես տարուած է ազատութեան հարցով եւ հայ լեզուին գովաբանութեամբ։

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | ԳՐԱԿԱՆ ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

Փորձում եմ գրել ոչ թե «Բնագիր» և «Ինքնագիր» հանդեսների և դրանց շուրջ ծավալված տարաբնույթ ու հակասական կարծիքների, այլ նոր գրական շարժումներին կամ ճշմարիտ արվեստին հումք մատակարարող՝ մեր հասարակության մեջ առաջ եկած փոփոխությունների (վարանում եմ գործածել «զարգացում» կամ «առաջադիմություն» բառերը, որովհետև ոմանք շատ դեպքերում նման փոփոխությունները համարում են հետընթաց) մասին, կամ տվյալ դեպքում՝ «համարձակ հայ կնոջ» ոդիսականի մասին:

Կարդալ ավելին

Գրիշ Դավթյան | ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ

Գրական ակնարկ

Աշխարհի սփիւռահայ զաւակն է նա, նկարագրով ջամբուած պապենական ազգահայրենասիրութեամբ, հայ-հայաստանասիրութեամբ. կրթուած ու մշակուած եւրո-ամերիկեան մշակոյթի ու մտածողութեան ընտիր ճաշակով, որ մարդու իր զգացումները և մտորումները հեղեց իր բազմաժանր ու գունեղ գրականութեամբ՝ հայ գեղարուեստական արձակի գանձարանի մէջ:

Կարդալ ավելին

Ժիլա Մոշիրի | ՔՆՆԱՐԿՈՒՄ «ԳՐԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ»-Ի

Գրականությունը արվեստի այն տեսակն է, որ առանձնանում է տեքստային յուրահատկությամբ: Իր հազարամյակների տևողության ընթացքում, ցայժմ, գրականությունը բառերի միջոցով փոխանցել է մտքեր ու իմաստներ. իսկ երբ խոսքը գնում է տեքստի ու բառերի մասին՝ անմիջապես մեր մտապատկերում հառնում են թուղթն ու գրիչը:

Կարդալ ավելին

Վարուժան Այվազյան | ՎԵՐՋԱՊԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉ է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Որովհետև կենդանի օրգանիզմ է՝ ունի ավիշներ և ժամանակի մեջ սնուցվում է։ Եթե ավիշը կարող է ծանոթ թվալ, դեռ չի նշանակում, որ գործն ինքն է. ուրեմն ճանաչելու համար պետք չէ ավիշով կողմնորոշվել,- թեև դա գայթակղիչ է։ Այդպիսի գրականությունը հենց ավիշային կարգի ինչ-ինչ նմանություններ ունենալով՝ ինքն այնքան ինքնօրինակ է, որ կարող է ավիշով ընդամենը խաբել,-բայց իր արտահայտությունն ու տեսքը միայնակի ի՛ր օրենսդրությամբ է չափելի. երբևէ եղած կամ ծնվելիք մեկ այլը նույն ոլորտում ու կրկին միայնակ է։ Ընթացիկ չափանիշներով դիտված նրա շատ ու խոտելի թերությունները չնմանվելու օրենքով են թերություն, երբեմն՝ պարսավելի,– սակայն խնդիրը հենց օրենքներն են, որոնք միշտ էլ հավակնում են բացատրել-բացահայտել գործը, և անպայման գործից առաջ են ընկնում. բայց այդ օրենքներից հեղինակի ազատագրվածությունը չէ, որ ուզում եմ մատնացուցել՝ այդպիսի ազատությունը սահմանների համադրությամբ է երևում, այլ նախ հենց ազատության անազատությունն եմ նշելու, որը չար ու բարու կարգի կատեգորիաների միջև առանձնապես նկատելի չէ։

Կարդալ ավելին

Դվին Գալստյան | ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՀԵՔԻԱԹԸ

«Լինում է, չի լինում, մի սիրունիկ արքայադուստր է լինում։ Բայց արքայադուստրը կախարդված է լինում, այն էլ այնպիսի մի կախարդանքով, որը կանհետանար միմիայն սիրո առաջին համբույրով։ Գեղեցկուհին փակված է կրակաշունչ աժդահակի հսկողության տակ գտնվող ամրոցում։ Բազում քաջ ասպետներ աշխատել են նրան ազատել իր բանտից, սակայն չեն հաջողել։ Աժդահակի փակի տակ՝ ամենաբարձր աշտարակի ամենավերին սենյակում, նա սպասում է իր իսկական սիրույն և նրա առաջին համբույրին…»:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր Հովհաննիսյան | Իմ հայկական անձնագիրը

Ամեն անգամ Հայաստան ճամբորդելիս, երբ ինքնաթիռի ուղեկցորդուհին ինձ է մեկնում Հայաստանի Հանրապետութեան անցագրային հարցաթերթիկը, դա մերժում եմ գլխի թեթև շարժումով և անսքօղ հպարտութեամբ. ինձ հարկաւոր չէ, ես հայկական անձնագիր ունեմ: Իսկ Զւարթնոցում վերից եմ նայում մուծումներ կատարելու և անցագիր (վիզա) ապահովելու համար հերթի կանգնած ուղևորներին…

Կարդալ ավելին