Category: Էսսե

Սագո Արեան | ՉՔԷՆՆԱԼ

Տիգրան Պասկեւիչեանի հեղինակած «Ներթափանցում» ֆիլմ-Էսսէն նայեցայ՝ «Գրանիշ» (www.granish.org) կայքէջին վրայ: Հզօր գործ էր, մանաւանդ հիմա, երբ այս թեմայով մտածելու տեղիք կայ մօտս:
… Բաւական բարդ վիճակներու մէջ էի, կորած չկայի, առանց գինովնալու թուղթի կտորները բոլոր պատռելու ելայ, ընկերոջ մը զանգելու հալ չկար վրաս, ըսի նայէ Վէվ գիրքս աղբաման պիտի նետեմ.:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | «ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԿԱՇԻՍ ՓՐԿԵՑԻ»

Ժամանակակից հայ գրականության մեջ շատ են խամրող ու հառնող աստղերը, և այս աստղաբույլում, որը նոր որակ ու ձև ձեռք բերեց խորհրդային կարգերի փլուզումից հետո, իր յուրահատկությամբ առանձնանում է Կոլյա Տեր Հովհաննիսյանի արձակը: Տեր Հովհաննիսյանը գրականություն բերեց ոչ միայն ժամանակակից սփյուռքահայի նոր կերպարը, նրա և հայաստանաբնակի վարքագծի, էության նմանությունն ու տարբերությունը, այլև ներկայացրեց կոնկրետ մարդ էակին՝ իր հոգեբանութան բարդություններով, ելևէջումներով ու խորությամբ:

Կարդալ ավելին

Էդուարդ Թուրնեյզեն | ԴՈՍՏՈԵՎՍԿԻ

Ֆրանսերենիգ թարգմանեց՝ Գառնիկ Մելքոնյանը

Մաս Ա

Նախապատերազմական բնականոն ու անվտանգ մթնոլորտից դուրս ելած մարդը, որն առաջին անգամ շփվում է Դոստոևսկու ստեղծագործության հետ, ապրում է ընտանի կենդանիներ՝ շներ, կատուներ, հավեր ու ձիեր պահողի այն զգացումը, ով հանկարծ խորթություն է զգում՝ իր առաջ տեսնելով մի անապատ, որը ծայրից- ծայր բնակեցված է վայրի կենդանիներով:

Կարդալ ավելին

Սագօ Արեան | ՍՓԻՒՌՔԻ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Շահան Շահնուր կը կարդամ: Այսպէս ցաքուցրիւ, ազատօրէն եւ հպարտի պէս: Այն քիչ հեղինակներէն է՝ Շահնուրն, որ զգացնել կուտայ, որ հպրտութեամբ պիտի կարդամ զինք: Շահնուրը քծնիլ չի սիրեր, շիփ- շիտակ բառը սլացքի պէս ու առանց կեղծիքի: Շահնուրը կ’ատէ կեղծիքը: Անոր խօսքը իրաւացի է, հակառակ անոր որ իր անունը արեւեմտահայ մամուլին մէջ շատ չի յիշուիր այսօր, բայց կը մնայ մէկը, որ ունի ըսելիք:

Կարդալ ավելին

Մարուշ Երամյան | Ի՞ՆՉ ԿԸ ԿՈՐՍՆՑՆԵՆՔ

Ի՞նչ կը կորսնցնենք, երբ բանաստեղծ մը կորսնցնենք…
Մտածած չենք. որովհետեւ մեզի կը թուի, թէ չենք կրնար բանաստեղծ մը կորսնցնել:
Ճիշդ է: Բանաստեղծը կ’ապրի մեր մէջ իր տողերով եւ իր արտաշնչանքով, որ կը ներշնչէ մեզ:
Բայց կը կորսնցնենք իր գալիք տողերը, իր սոսկական գոյութիւնը, որ տարօրինակ ապահովութիւն մը կու տար մեզի.

Կարդալ ավելին

Նաիրա Համբարձումյան | ՆԵՂԱՑՈՂ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՑ ԴՈՒՐՍ

Անբացատրելին մեկնելու տենդագին որոնման ճանապարհին իրականության տիրույթ է ներխուժում հնարավորի փիլիսոփայական ընբռնումը, և իռացիոնալ, բնազանցական գիտակցությունը հայտնաբերում է աշխարհի քողարկվածության տիրույթը, տեսանելի դարձնում աշխարհի` որպես առեղծվածային կառույցի, դիտողականությունից դուրս մնացած կողմը` գոյի և անգոյի իմացաբանական ճանաչողության երկբևեռ ընկալումը:

Կարդալ ավելին

Գիսանե Հովսեփյան | ՍՈՒՐԲԻ ԼՈՒՍԱՊՍԱԿՈՎ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Սուրբեր կամ «Աստծո ժողովուրդ», «Աստծո բանակ», «Հիսուս Քրիստոսի զինվորներ» անուններով են կոչվում եկեղեցու կողմից սուրբ ճանաչված, սուրբ հոգով մկրտված սրբակյաց անձինք: Հայ եկեղեցին իր պաշտամունքի մեջ հատուկ տեղ է տալիս Սուրբերին՝ որպես քրիստոնյա հավատքի առաջնորդների և օրինակելի հավատացյալների, ում աղոթքը միջնորդական-բարեխոսական նշանակություն ունի: Այն դեպքում, երբ այսօր էլ շատ ժողովուրդների ազգային հերոսները, իբրև Սուրբեր, մտնում են տվյալ ազգի եկեղեցական օրացույցի մեջ, հայ եկեղեցին 15-րդ դարից այսկողմ նոր Սուրբերի չի ճանաչել:

Կարդալ ավելին

Սագօ Արեան | ՎԱՀԷ ՕՇԱԿԱՆ, ՏԱՍՆԱՄԵԱՅ ՀԱՆԳՐՈՒԱՆ ՄԸ

Կաֆէին ծայրն եմ նստած, մինակ ու լուռ: Դէմքիս մկանները պրկուած են այսօր, ու գրելը իմ համար ծանր արարքի վերածուած է: Երեւի օրս ծանր էր, լեցուն մեծ անկումներով, լքումներով, անհասկնալի դիպաշարով, բեռով: Տանը վերջին պահուն մոռցուած գիրքերս կը մտաբերեմ ու կը յիշեմ, որ այսօրս պիտի պսակուէր Վահէ Օշականի մասին գրելով:

Կարդալ ավելին

Արմինե Պետրոսյան | ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ՝ ՕՌԼԱՆԴՈ

Միաժամանակ կին և տղամարդ…Մի՞թե հնարավոր է: Պարզվում է` այո’: Այդպիսին է հռչակավոր անգլիացի գրող Վիրջինյա Վուլֆի “Օռլանդոն»` համանուն վեպի հերոսը: «Օռլանդո» վեպը բազմաշերտ և բազմաբովանդակ ստեղծագործություն է: Այստեղ շոշափվում են թե’ հավերժական թեմաներ ու հարցեր, թե’ կենցաղային մանրուքներ և, առհասարակ, այն հարցերի շղթան, որը միշտ զբաղեցրել է Վուլֆին ու կարմիր թելի պես ձգվում է նրա բոլոր գեղարվեստական և գիտական ստեղծագործությունների մեջ:

Կարդալ ավելին

Սագօ Արեան | HAPPY HALLOWEEN

Հոկտեմբեր էր՝ լաւ կը յիշեմ, տարբեր տիպի հոկտեմբեր մը: Լաւ պիտի զգայիր, երբ քու մեծահարուստ մերձաւորդ նախօրոք որոշուած ծրագրով քեզ պիտ ընդունէր Կանադայի լայն ու շշմելիօրէն գեղեցիկ եզերքներուն մէջ: Ամէն ինչ նախատեսուածին պէս, 2002-ի հոկտեմբերի վերջին շաբաթը ոտք կը դնէի Կանադայի «Մայր» հողին:

Կարդալ ավելին