Կմոռանա՞ն ինձ: Չեմ զարմանում:
Հարյուր անգամ եմ մոռացվել:
Հարյուր անգամ եմ եղել շիրմում,
Ուր այժմ էլ ննջում եմ գուցե:
Իսկ մուսան իմ խուլ ու կույր մեղմիկ
Սերմի պես փտում է հողում,
Որ հետո գորշ մոխրից հանց Փյունիկ
Հառնի երկնագույն եթերում:
Category: Թարգմանություն
Նյմ 09 2012
Աննա Ախմատովա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հկտ 30 2012
Տոմազո Լանդոլֆի | ՀԱՐՍԱՆԻՔԻ ԳԻՇԵՐ
Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Հարսանյաց խնջույքի վերջում հայտնեցին, որ եկել է ծխնելույզ մաքրողը: Հայրը, երևի ուրախ տրամադրությունից, կամ, որ, նրան գեղեցիկ թվաց, որ այնպիսի մի ծիսակարգ, ինչպiսին ծխնելույզ մաքրելն է, կատարվեր հենց այդ օրը, կարգադրեց ներս թողնել նրան: Բայց վերջինս չերևաց ու նախընտրեց մնալ խոհանոցում, ուր մեծ օջախն էր վառվում:
Հկտ 30 2012
Գրացիա Դելեդդա | ԱՌԱՋԻՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Այն, որ ինքը պիտի վաղ թե ուշ խոստովանի իր մեղքերը Տեր Աստծու ծառաներից մեկին, բնավ չէր անհանգստացնում Ջինային` ձկնորս Ջինոնի դստերը: Այդ մեղքերը լավ հայտնի էին իրեն հարազատ գետի երկու եզերքներին, թեև ինքը չէր էլ փորձում թաքցնել դրանք:
Հկտ 18 2012
Կորրադո Ալվարո | ՄԵԼՈՒԶԻՆԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ
իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Շատ բաների թվում, որոնք թանկ են ինձ համար, մի աղջկա դիմանկար կա, որը գնել էի մեր կողմերից եկած մի նկարչից: Գրեթե պարտքս համարեցի վերցնել այդ աղջկա նկարն ու թաքցնել այն օտաների աչքից: Ու չնայած գրեթե էլ չեմ հիշում իմ հայրենի եզերքի նիստ ու կացը, արյունակցական կապն այդ հողին մնացել է իմ մեջ:
Սպտ 18 2012
Ֆեռեյրա Գուլլար | ԴՈՆ ՌԱՄԻՐՈՆ ԳՆՈՒՄ Է ԵՎՐՈՊԱ
Պորտուգալերենից թարգ.` Անի Վարդազարյանը
Այդ երեկո, Էզեիզա օդանավակայանում գտնվող հարյուրավոր մարդկանցից ոչ ոք չէր կարող երևակայել, թե ինչ է քաշել՝ բանալիով կողպած ճամպրուկները, անձնագիրն ու տոմսը ձեռքին՝ դեպի հեռու ու առասպելական Եվրոպա թռչող ինքնաթիռը նստելու հրամանին սպասող՝ պարոն Ռամիրո Գոնսալեսը, մինչև այդտեղ հասնելը: Բայց կարևորն այն է, որ ամեն ինչ իր հունով էր ընթանում, նախատեսվածի համաձայն:
Սպտ 16 2012
Ելենա Շուվաևա-Պետրոսյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսերենից թարգմանությունը` Խաչիկ Մանասելյանի
Հաշիվ տալու ժամը
Ահա վրա հասավ
Հաշիվ տալու ժամը…
Գրպանում` սոսկ մանր:
Ահերը մեր համր
Ձայն են տալիս, հառնում`
Դե, հոգիդ բեր շեմը…
Սպտ 13 2012
Ժան Բրըն | ԱՐԴԻ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Այն ժամանակից ի վեր, երբ մարդը կարողացավ նվաճել տարածությունը իր մեքենաների շնորհիվ, դիտարկել կյանքի ու վերարտադրության երևույթները շնորհիվ անսահմանորեն փոքրի հետազոտման, բացատրել պատմական ժամանակի զարգացումն ու փորձել իր ձեռքը վերցնել դրա տնօրինությունը շնորհիվ քաղաքատնտեսության ու ընկերաբանոթյան զարգացման, մարդը հաճույքով պնդում է, որ Աստված դարձել է մի անօգուտ կանխավարկած, որի կարիքը “հասուն մարդն”, իբր, այլևս չունի:
Սպտ 05 2012
Իոսիֆ Բրոդսկի | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ռուսերենից թարգմանեց Ավագ Եփրեմյանը
Ծննդյան ռոմանս
Լողում թախծի մեջ անմեկնելի`
պարպելով պրկումն աղյուսակուռ
գիշերվա նավակն անհագչելի
շողում է Ալեքսանդրյան այգուց:
Օգս 23 2012
Դինո Բուցատի | ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ
իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Մարոտորանիները, որ գնացել էին ֆիլմ դիտելու հարևան քաղաքում, չափազանց ուշ վերադարձան գյուղի իրենց մեծ ու հին տունը:
Հայրն էր` հողատեր Կլաուդիո Մարտորանին, նրա կինը` Էրմինիան, իրենց ուսանող որդին` Ջանդոմե՛նիկոն, իրենց դուստրը` Վիկտորիան իր ամուսնու` ապահովագրական գործակալ Ջորջո Միրոլոյի հետ, ու պառավ մորաքույր Մաթիլդան, որը մի քիչ ցնդած էր:
Օգս 14 2012
Դինո Բուցատի | ՎԵՐԱՐԿՈՒՆ
իտալերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Անվերջ սպասումից հետո, երբ հույսն սկսում էր մարել, Ջովաննին տուն վերադարձավ: Դեռ ժամը երկուսը չկար, նրա մայրը հավաքում էր սեղանը. մարտյան մի գորշ օր էր, ու թռչում էին ագռավները:
Նա անսպասելիորեն հայտնվեց շեմի վրա, ու մայրը բացականչեց. «Վա՜յ, թանկագի՜նս», ու վազեց նրան գրկելու: Նաև Աննան ու Պյետրոն`իր երկու եղբայրները, որ իրենից շատ փոքր էին, սկսեցին ուրախությունից ճվճվալ:







Վերջին մեկնաբանություններ