Ուշ վերադառնալով տուն` ճզմեցի մի ուտիճի, որը միջանցքում փորձում էր ճողոպրել ոտքերիս տակից (մնաց այդտեղ, սալիկի վրա), հետո մտա սենյակ: Մարիան քնած էր: Պառկեցի նրա կողքին, հանգցրի լույսը, բացված լուսամուտից տեսնում էի պատի ու երկնքի մի հատված: Շոգ էր, քնել չէի կարողանում, վաղուցվա պատմությունները վերածնվում էին իմ մեջ, նաև` կասկածներ, որ անվստահություն են սերմանում վաղվա հանդեպ: Մարիան մի փոքրիկ տնքոց արձակեց.« Ի՞նչ է պատահել», հարցրեցի: Նա բացեց մի աչքը`լայն, որպեսզի տեսներ ինձ, շշնջաց.«Վախենում եմ»:
Tag: Գառնիկ Մելքոնյան
Մրտ 29 2016
Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ
Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն հիշեցնում է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են:
Հկտ 09 2014
Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 11
ֆրանսերենից թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը Քայլելու նպատակաուղղվածությունը Քայլելու քաղաքականությունը Մի օր, մի խրհրդապաշտ խռովարարի խելքին փչեց հնդիկ ամբոխներին տանել մինչև ծովը, որոնք զայրացել էին անգլիացիների կողմից աղի վրա դրած հարկից : Դա ճշմարտության քայլորդ էր, իսկ Հնդկաստանը մեծ էր, այնտեղի ժողովուրդները երիցս անիծված, կենդանի էր նաև ուխտագնացության ավանդույթը, որը վերափոխում է ուխտագնացին: Եվ ուրեմն, քայլերն ընթացան …
Օգս 15 2014
Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 10
Վահանավանք
Կտրեցինք անցանք Ողջի գետը, թողեցինք Շնարջիկ գյուղն ու գնացինք բլրալանջով ելնող անտառային մի ճանապարհով: Աչքդ միանգամից շոյում է վանքի նրաբակերտ ուրվապատկերը: Ու նաև նրա թարմ, կարմիր կղմինդրները` կանաչ ու վայրի ճանապարհի ծայրին: Այդժամ կռահում ես, որ Վահանավանքը դարձել է հախուռն վերականգնման առարկա: Աշխատանքը մի թիմի, որը ղեկավարում է ակադեմիկոս Գրիգոր Գրիգորյանը, բայց որը հանկարծակի ընդհատվել է: Մնում են սրահները` ամրակուռ կամարներով, որ արված են երգեցողության ձայնն ավելի ուժգնացնելու համար:
Հլս 15 2014
Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 9
ֆրանսերենից թարգմանությունը` Գառնիկ Մելքոնյանի
Գարիկ երկերեսանին
Կապանի տաքսու վարորդ Գարիկը (սա նրա իսկական անունն է) թողեց, որ մի պահ մտածեմ, թե սխալվել եմ: Իմ նախորդ գրքերում ես մի լավ հռհռացել էի չորս անիվների չարագործների այդ միավորման վրա:
Հալից ընկել էինք` հուսահատվելով, թե կհասնենք Կապան գիշերվանից առաջ, երբ մարդը համաձայնեց մեզ վերցնել: Չնայած իր պստիկ գիշատչի ժպիտին, զանգեզուրցի քառասնամյա այդ սամարիտացին սկզբում մեզ որոշ վստահություն ներշնչեց: Մեզ իջեցնելով հյուրանոցի առջև` հրաժարվեց փող վերցնել: Դա ապացույցն էր այն բանի, որ այդ մեծահոգի մարդը, ինչը հազվադեպ բան է աշխարհի այս խուլ անկյունում, մեզ պիտի պաշտպաներ հայաստանցի խաբեբաներից, որոնք մեզ առաջարկում էին տանել ուր մենք էինք ցանկանում: «Վաղը, ես ձեզ ես կտանեմ ուր ուզենաք»: Ու շտապեց գրպանս խոթել իր հեռախոսի համարը: Դե ուրեմն, ինչպես շնորհակալ չլինել նրանից ու չընդունել նրա ծառայությունները հաջորդ օրը:
Հնս 25 2014
Նազիմ Հիքմետ | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
թաարգմանությունը ֆրանսերենից `Գառնիկ Մելքոնյանի
Ամենազարմանալին`արարածներից
Կարիճի պես , եղբայրս,
Կարիճի պես ես
Սարսափ-գիշերվա մեջ:
ճնճղուկի պես, եղբայրս
Ճնճղուկի պես ես
Իր մանր տագնապների մեջ:
Հնս 25 2014
Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 8
Ֆրանս.թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Միայնակ`մենավոր ճանապարհին
Հիմա վայրէջքիդ շեմին ես: Երկար ու ձիգ ժամերով հանդերձ`այրող արևի տակ: Չոր ճանապարհը ժանյակաձև ձգվում է մինչև հովիտը: Այն քեզ տանում է մինչև տապի հեռավոր մուժերը, ուր ինքը խեղդվում է: Այն կենդանի այրում է ու ծռմռվում` անցելով բլուրների լանջով, ամեն շրջադարձի` իջնելով մեկ աստիճան, նախ` մինչև գյուղը, որն ի ցույց է դնում իր տանիքները, հետո դրանից անդին, դեպի գորշավուն խորությունները, ուր Կապան քաղաքն է ծվարել:
Հնս 19 2014
Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ — 7
ֆրանս. թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը
Դատարկության մեջ քայլելիս
Լինում է այնպես, որ քայլելիս շուրջդ չես զգում այլևս որևէ մարդկային ներկայություն: Ուղեկիցներդ մնացել են հեռվում`ետևում կամ առջևում, կորել տեսադաշտից : Ու քանի որ այս տեղերում հատ ու կենտ մարդիկ են հանդիպում, քայլում ես բացարձակ անծանոթ տարածության մեջ: Ճանապարհի մի հատված անցնում է վայրի բուսականության միջով, որն աճում է ազատ ու անկաշկանդ, երբեմն այնքան բարձր, որ կարծես ինչ-որ թունելի մեջ ես հայտնվել: Այն շրջապատում է քեզ չորս կողմից, ու միաժամանակ, թվում է, թե սպառնում է քեզ:
Հնս 13 2014
Մարիո Կինի | ԱԿՆԹԱՐԹՆԵՐ
Մյս 28 2014
Դընի Դոնիկյան | ՄԵՆԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԶԱՆԳԵԶՈՒՐ – 6
ֆրանսերենից թարգմ. Գառնիկ Մելքոնյանը
Մայր բազմաչարչար
Գյուղերի հայ մայրերն ունեն այն կանանց անուրախ ժպիտ, ովքեր իրենց ուսերին են կրում իրենց ազգի թերությունները: Նրանք չուեն մայրաքաղաքում ապրող իրենց քույրերի եվրոպական թեթևությունը: Իրենց մարմնի համար վատնելու ժամանակ չունեն: Նրանց մարմինը մաշվում է ամենօրյա աշխատանքների քերիչով: Նրանք մոռանում են այն որպես ես-ի զարդարանք ու ճկում այն գյուղի չարքաշ իրականությանն ի խնդիր, որ երկիրը կառավարող ոչ մի արական սեռի ղեկավար չի ձգտում մեղմացնել:
Վերջին մեկնաբանություններ