Արմինե Պետրոսյան | Մերօրյա հայ կինը Ա. Սիսյանի պատմվածքներում

Կնոջ՝ այդ հավերժական հանելուկի էությունը տարբեր ժամանակներում փորձել են բացահայտել ժամանակի փիլիսոփաներն ու գրողները: Քանի որ մինչև նոր գրականություն ժամանակաշրջանը ստեղծագործում էին հիմնականում միայն տղամարդիկ, ապա կինը նկարագրվում էր միմիայն նրանց աչքերով: Եկավ ժամանակը, և կինն իր էության տարատեսակ դրսևումներով ներկայացվեց հենց կանանց կողմից: Անգլիացի գրող Վիրջինյա Վուլֆը գտնում էր, որ կինն ինքն էլ պիտի բացահայտի իր էությունը, եթե ոչ, մենք գրականության մեջ կնոջը ճանաչում ենք միմիայն տղամարդու աչքերով:
Հայ կնոջ կերպարը՝ ավանդապահ, համեստ, խելացի, աշխատասեր, նազելի, ցանկացած տանջանք ու զրկանք տանող, նամուսով, երկար դարեր արմատացել է հայերիս ու գուցե նաև այլազգիների մոտ: Սակայն որքանո՞վ է համապատասխանում այդ կերպարը մերօրյա հայ կնոջ բնութագրին: Կարծում ենք, որ գլոբալիզացիայի այս ժամանակաշրջանում որոշակիորեն «գլոբալիզացվել է» նաև հայ կնոջ կերպարը: Ինչպիսի՞ն է 21-րդ դարի հայ կինը: Այս հարցի իր յուրատիպ պատասխանն է իր պատմվածքներում տալիս Արմենուհի Սիսյանը: Նրա պատմվածքներում պատկերված են տարբեր տարիքի, մակարդակի, բնավորության, էության տեր կանայք: Ինչպես իսպանուհի արդի արձակագիր Բլանկա Բուսկետսին, ով իր վեպերից մեկը՝ «Սվիտերը», նվիրում է «Անցյալի և ներկայի բոլոր կանանց, ովքեր չեն ապրել քնաթաթախ ճանճերի պես», Արմենուհի Սիսյանն էլ իր ստեղծագործությունները նվիրում է մերօրյա և բոլոր ժամանակների կնոջ ներաշխարհի, հոգեվիճակների նկարագրությանը:
Գրողը կարողացել է գտնել ամենակարևոր պահերը կնոջ կյանքում և վարպետորեն պատկերել դրանք՝ օրիորդ, կին, մայր, տատիկ, նաև կնոջը` որպես տնային տնտեսուհի, դուստր, հարս, ստեղծագործող անհատ:
Կատարելով վերը նշված պայմանական բաժանման գիծը, առավել մանրամասն քննարկենք Սիսյանի հերոսուհիներին` մերօրյա հայ կանանց:
Կինը ռոմանտիկ է. սիրում է գեղեցիկ անակնկալներ, ցնցող տպավորություն գործելու համար նա պատրաստ է գնալ անգամ փոքր խորամանակությունների: «Ժամադրության» հերոսուհին այդ կերպ է վարվում իր համացանցային ընկերոջ հետ. «Չգիտես ինչը աղջկան դրդեց կանացի խաղ բանեցնել: Հավանաբար, կանացի էության մեջ գերիշխող երևակայության ավելցուկը հուշեց նրան նման արարք: Առավել ևս հիմա նրան գրավում էր սպասված հանդիպմանը որոշ խորհրդավորություն հաղորդելը, որովհետև խորապես վստահ էր բարեհաջող ավարտին»: Ու աղջիկը խաբում է երիտասարդին՝ ասելով, որ ինքը տգեղ և կարճահասակ օրիորդ է: Այստեղ տեսնում ենք կնոջ և՛ փառամոլությունը (իր գեղեցկությամբ շլացնելուց հետո ստացված փառքի, հաճույքի վայելքը), և՛ մանկական խաղասիրությունը, և՛ խորմանակությունը՝ հատուկ Եվայի ցեղին, և՛ անակնկալների հանդեպ սերը: Անակնկալն ստացվում է, սակայն խաբել էր ոչ միայն օրիորդը, այլև երիտասարդը՝ ներկայանալով որպես գեղեցիկ ու հաղթանդամ մի տղամարդ: Սա էլ մերօրյա համացանցային շփումների ու «սերերի» յուրատիպ ներկայացում է, որը բավական վարպետորեն է կատարվել:

Ամբողջը կարդալ այստեղ

Թողնել պատասխան

Your email address will not be published.