Ինչպէ՛ս կ’անցնէր այդ օրը, չեմ յիշեր. Ի՛մ տանս մէջ, մանաւանդ երբ կաղանդի հաւաքոյթը մեր քով կ’ըլլար, յաջորդ առաւօտը երջանկութիւն կը բուրէր՝ տունը տաք եւ տեսակ-տեսակ բարիքներով լեցուն, զաւակներս գոհ, ամուսինս երբեմն գոհ, երբեմն ոչ, բայց դեռ խորունկ քունի մէջ, ես միայն արթուն:
Category: Արձակ
Դկտ 20 2018
Վարդինե Իսահակյան | Ա Ր Ա Մ Ը
Արամը մեր դասարանում էր սովորում: Հագնվում էր պարզ, անպաճույճ. ձմռանը բրդե դարչնագույն սվիտեր էր հագնում և նույնպիսի կիպ շալվար, որոնք մայրն էր գործում: Դիմագծերն էլ նույնքան պարզ էին՝ թուխ մաշկ ուներ, կանոնավոր փոքր քիթ… Քիչ էր խոսում, հայացքի անբասիր, բարի արտահայտությամբ միշտ լսում էր բոլորին: Ապրում էին մայր ու որդի նույնքան պարզ, համեստ կենցաղով փայտե կիսախարխուլ տնակում: Երբեք չէինք լսել Արամի հոր մասին՝ որտեղ էր, ինչով էր զբաղվում:
Դկտ 15 2018
Վարդինե Իսահակյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ
Ծնողներս ինձ երբեք էլ չեն սիրել։ Նրանք սիրում էին ինձանից մեծ եղբորս, ով վաղ էր ծնվել, տկարամարմին, ու ինձանից փոքր քրոջս, ով ի ծնե հիվանդություն ուներ՝ ձախ ականջի հարակից հատվածում միշտ թարախակույտ էր հավաքվում՝ անգամ վիրահատությունից հետո։ Ու եթե մեր տանը մի լավ բան էր լինում ուտելու կամ խաղալու, ապա դա բնականաբար միշտ բաժին էր հասնում վատառողջ երեխաներին։ Եթե քույրս կամ եղբայրս հերթական անգամ հիվանդանոցում էին հայտնվում, մայրս ինձ միշտ թողնում էր բարեկամների տանը, որտեղ ես ավելի շատ ուշադրություն ու սեր էի ստանում, քան մեր տանը։
Սպտ 06 2018
Սաթենիկ Ղազարյան | ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
Տարածքը փոխվեց: Շարժասանդուղքն իր համաչափ բզզոցով ինձ իջեցրեց մետրոյի կայարան: Օդը սառն է: Ի տարբերություն վերևի տապին, շուրջը տարածված աղբին, այստեղ մաքուր է ու զով: Նույնիսկ մտածում եմ նստել այստեղ ու գիրք կարդալ: Եվ հանգիստ կլինի, և՛ զով: Գալիս է գնացքը: Այն շողշողում է տոնական տրամադրությամբ: Վագոնը գունանկարված է 2800-ամյա Երևանի տրամադրությամբ՝ Էրեբունի թանգարան, գորգեր, զարդանախշեր, Արգիշտի արքա, և այդպես…
Օգս 01 2018
Գոհար Նիկողոսյան | ՅՈԹ
Հայրս պառկած էր իմ առաջ…Իրար աչքերի մեջ նայեցինք: Աչքերը փակեց…Բիբերը թրթռում էին: Մայրս թևերը կրծքին խաչած, ձեթը գրկած սպասում էր: Մեկնված մերկությունը կաս-կարմիր թվաց ինձ: Ես սառնասրտորեն նայեցի, թե բուժքույրը ինչպես հորս տակաշորը փոխեց: Բնական հյութերի շնորհիվ առատորեն միզած մարմնից անջատեց-մեկուսացրեց նաև թաց շապիկը:
Մայրս ասաց: — Բախտներս բերեց՝ էս անգամ չի կեղտոտել:
Հորս մի աչքը բացվեց, ու ես սպանված զայրույթ տեսա: Հետո մայրս ձեթ քսեց: Պամպերս ու շապիկ հագցրեցին, ապա ծածկեցին վերմակով, ու ես ելա Պալատից:
Մյս 11 2018
Գուրգեն Միքայելյան | ԱՌԱՆՑ ՍՏԱՄՈՔՍԻ ՔԱՂԱՔԸ
Այդ օրը նույնպես քաղաքն արթնացավ սովորականի պես, բայց քիչ անց պարզվեց, որ կատարվել է անսովոր մի բան, ինչը որոշելու է ամբողջ քաղաքի ճակատագիրը: Ինչպես եղել էր միշտ, նրանք, ովքեր արթնանում էին վաղ, վաղ էլ արթնացան: Ովքեր առավոտյան երազները վայելում էին երկար, երկար էլ վայելեցին: Ամեն բան սկսվեց այն պահից, երբ եկավ նախաճաշելու պահը: Ահա՛ այդ ժամանակ էլ ամեն ոք զգաց, որ իր մեջ կատարվել է տարօրինակ փոփոխություն: Նման բան չէր հանդիպել նույնիսկ առասպելներում. ոչ ոք ուտելու ցանկություն չուներ: Ոչ մեկը անգամ չէր ցանկանում նայել ուտելիքի կողմը: Մայրերն իրենց երեխաներին որքան էլ հորդորում էին ճաշակել գոնե մեկ պատառ թխվածք, միևնույնն է, նրանք հրաժարվում էին և մանկապարտեզ կամ դպրոց գնում «քաղցած»: Ապա իրենք էին զգում, որ կերակուրների նկատմամբ ունեն ինչ-որ անսովոր հակակրանք
Մյս 10 2018
Նորա Պարութճեան | ՀԱՍՆՈՒՄ
Ինքնաբուխ չէ։ Կը բխի։
Կը բխի իր ծնունդէն իսկ առաջ իր մէջ թափուող, բարձրացող, լրացող եւ իրմո՜վ անհամբերացող պայթումով։
Ինքնաբխում չէ, ո՜չ, որ պահու խանդավառութիւն նետես վրան ցեխի պէս, դատապարտելով անմաքրութեան մէջ, այս անգամ ալ անըմբռնելիութեան մեղադրանքով ճզմելու։
Ո՞ր պայթիւնը սխալն ու ճիշդը դէմ հանդիման կը հանէ։
Ճշմարտութիւնը ճնշումին մէջն է։
Մրտ 25 2018
Խանում Ավանյան
Մրտ 04 2018
Մարի Մելիքյան | Իմ մեջ
Դեյվ անունով մի շատ տարօրինակ աղջկա անկողնու տակ շատ վաղուց երեք հրեշ կա՝ Բոբը, Հերելը և Բասթիլը։ Բոբը վախենալու ձայներ է հանում, Հերելը վախենալու արտաքին ունի, իսկ Բասթիլը գտնում է, որ կյանքը, հատկապես անկողնու տակ, ոչ մի իմաստ չունի և դրանով էլ վախեցնում Դեյվին։
Դե, իրականում այնպես չի, որ Դեյվը հրեշներից պակաս վախենալու է, հետո ինչ, որ փոքրիկ աղջիկ է։ Դեյվը վախեցնում է իր հետ շփվող մարդկանց, որովհետև իրեն շատ հաճախ պահում է Բոբի պես ու անդրշիրիմյան ձայներ հանում կամ պահում է Հերելի նման ու այնպիսի հայացքներ է ընդունում, որ իր հետ նույն վայրում գտնվող մարդիկ սրտաճաք են լինում։ Բայց ամենից հաճախ Դեյվն իրեն Բասթիլի պես է պահում։
Դկտ 18 2017
Սամվել Յոլչյան | ԵՐԿՈՒ ՊԱՏՄՎԱԾՔ
-Վիգե՜ն, զգո՜ւյշ. ճյուղերը շատ են բարակ։
— Մի՜ վախեցիր, Ստյո՜պ ջան, ես քո քաշը չունեմ, համ էլ վերևը էլ բան չկա։ Էս ծառը լրիվ պրծած է։
— Հա՛, — հառաչեցի ես։
Մեր մանկության սալորենին էր, որ քաղցրահամ պտուղներ էր տալիս։ Ուտողը զարմանում էր,
երբ տեսնում էր այդ քաղցր հյութալի միրգը մի լղարիկ ծառի բարակ ճյուղերից կախ։ Թվում էր՝ ինչ-որ մեկը տոնածառի խաղալիքների նման սալորները հատիկ-հատիկ կախել էր ծառի դողդողացող ճյուղերից Չգիտեին, որ ես ու իմ զարմիկները խնամում էինք նրան, վաղ գարնանից անընդհատ ջրում, նույնիսկ մի քանի անգամ մշակել էինք հատուկ դեղով ։ Եվ նա մեզ վարձահատույց էր լինում իր արևահամ սալորներով։
Վերջին մեկնաբանություններ