Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Գարունիկ Հովհաննիսյան | ԱՅԳՈՒ ԷՍՔԻԶԸ

Գարունիկ Հովհաննիսյան

Տանը պնդում էին, որ Սաթենան իրասածի է ու հակառակվում է զուտ հակառակվելու համար:
-Ես ճշմարտությունն ասացի: Նա ուզում էր իմ հաշվին իրեն երևակայել…
Սաթենան ու տատը վիճելով տուն մտան:
-Միևնույն է, մեծի հետ այդպես չեն խոսում…
-Բայց նա´, նա ինչո՞ւ ստեց:
-Ամաչի´ր:
-Ճիշտ խոսելու համա՞ր:

Կարդալ ավելին

Զեմֆիրա Սարգսյան | ԵՐԿՈՒ ԿԻՆ ԵՒ ԿԱՐՈՏ

«Հետաքրքիր ա. ինչի՞ մասնագետներ են այնտեղ»,- ինքն իրեն մտովի հարցրեց ու պատասխան չունենալով՝ սկսեց ուսումնասիրել սպասողներին: Տղամարդիկ էին: Մեկն անդադար ձեռքի մատներով տկտկացնում էր ծնկների վրա դրված թղթապանակի վրա, մյուսը որոշակի ընդհատումներով ծնկներն էր ցնցում, նրա կողքինը հանգիստ նստած էր, բայց հանկարծ կռացավ, անդրավարտիքի փողքերը հերթով մի ձեռաչափ բարձրացրեց, գուլպաները ձգեց վեր, հետո փողքերը իջեցրեց, երկու ձեռքերով դրանց վրա աջ ու ձախ թփթփացրեց, փոշեզրկեց, ընդունեց նախկին դիրքը: Բայց Սեդայի մեջ ինչ-որ բան էր թրթռում, նոր, շփոթեցնող ու անծանոթ, քիչ առաջ ի հայտ եկած… Ի՞նչ…: Հա՜, «Մայրիկ ջան»-ը՜…: Առաջին անգամ էին իրեն այդպես դիմում: Ուրեմն ինքն արդեն այդ տարիքի՞ն է հասել: Ակնդետ նայեց քարտուղարուհուն, գտավ, որ նա կլինի քսան-քսաներկու տարեկան, իսկ ինքն էլ արդեն քառասունհինգ է. ի՞նչ կա որ… Իր առաջնեկն էլ է այս աղջկա տարիքին:

Կարդալ ավելին

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Ծնվել է Երևանում 1964 թ. հունվարի 9-ին։ Արձակ գրել սկսել է 14 տարեկանից: Առաջին պատմվածքը տպագրվել է «Գրական թերթում» 1980 թվականին: Վերջին տարիների իր արձակը լույս է տեսել հայաստանյան պարբերականներում, «Ինքնագիր» և «Կայարան» հանդեսներում, «Առավոտ», «Գրանիշ», «Սիվիլնեթ» կայքերում և այլուր:   Հրապարակած գրքեր «Հրապարակ նկուղ», հայերեն, 2012, Երևան, տպագիր՝ Կոլլաժ հրատ., էլեկտրոնային՝ Յավրուհրատ հրատ., https://www.goodreads.com/book/show/17618647 …

Կարդալ ավելին

ԿՈՒԶԵԻ, ՈՐ ԵՍ ԱՊՐՈՂ ԿՅԱՆՔՍ ԱՊՐԵՄ ԱՅՆՊԵՍ, ԱՍԵՍ ՎԵՊ Է

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Մի կողմից՝ կյանքս ապահով ու փափուկ էր, ու, համեմատաբար՝ մեր բոլորինը. պատերազմ չկար, չհաշված աֆղանականը, որը հեռու էր: Իմ ծնողների մանկության ու երիտասարդության համեմատ շա՜տ հանգիստ կյանք էր. նրանք տեսել էին ստալինյան ժամանակներ, Երկրորդ Համաշխարհային… Մյուս կողմից՝ այդ դախ «զաստոյը»՝ լճացումը, բոլորի ապաբարոյականացված վիճակը, սարսափելի էր: Հենց որ սկսեցի հասկանալ՝ միակ ելքս դարձավ գրելը, որ մի կերպ այդ կյանքին դիմանամ: Եվ, իհարկե, թեև շատ էի ուզում տպագրվել՝ գիտեի, որ հաճախ չէ, որ հաջողվելու է: Քանի որ այդ կյանքում եթե իրական բան ես գրում՝ պիտի որ մեծ մասամբ չընդունեն: Գիտեի, մանավանդ որ թաքուն, արգելված գրականություն կարդում էինք: Ուրեմն՝ այդպիսի ճակատագիր է իմը. արտաքնապես ձանձրալի, լճացված վիճակի միջից գտնել, զտել տրագեդիան՝ որը լիքն էր, ու անկեղծ գրել: Որ իմ պարտքը կատարած զգամ ապագայի առջև:

Կարդալ ավելին

Լիանա Մեհրաբյան

Ծնվել է Երևանում: Մասնագիտությամբ պատմաբան է, ավարտել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետը: Գրում է պատմվածքներ, էսսեներ: Մասնակցել է մի շարք գրական մրցույթների: Տպագրվել է Անդին ամսագրում:

Լիանա Մեհրաբյան | ՇՐՋԱՆ

Առավոտյան սուր օդը բաց պատուհանից ներխուժում էր սենյակ ու փոշու հատիկներով ծափ տալով՝ խտղտացնում քիթս: Դժոխային գիշերվանից հետո հոգնած՝ նստել էի հատակին ու հենվել բազմոցին: Ուղեղս թմրել էր, թանաքոտված ու գրչից կոշտացած ձեռքերս թուլացած ընկած էին, իսկ ոտքերումս թմրության ասեղներ էին ծակծկում: Դեռ տասը րոպե կարող էի ննջել: Ժամանակ առ ժամանակ սթափվում էի հակվող գլխիս ծանրությունից: Աչքի ծայրով նայեցի ժամացույցի սլաքներին. արագ էին սահում: Սեղանին դրված թեյի բաժակից ծուլորեն գլորվելով՝ վեր էր բարձրանում հիլաբույր գոլորշին: Եթե մեկը հիմա մտներ իմ սենյակ, կմտածեր՝ կենտրոնում ռումբ եմ պայթեցրել, ամեն ինչ դիտավորյալ ցաքուցիր արել: Պատի տակ դրված գրասեղանը ճռռում էր թղթապանակների, խառնիխուռն ընկած գրենական պիտույքների, ինձանից հոգնատանջ եղած բառարանների ծանրությունից: Համակարգչի էկրանը խեղդվում էր եզրերին ամրացված դեղին թղթերի առատությունից:

Կարդալ ավելին

Զեմֆիրա Սարգսյան | ՍՐՏԱՈՒԶԵԼԻՔ

Աշնանային այդ օրը Սառան, հավանաբար, ավելի երկար կմնար աշխատատեղում, որովհետև մի քանի պայմանագրերի տեքստերի կազմումը հրատապ էր: Նման դեպքերում կիսատ գործերը նաև տուն էր տանում և ուշ երեկոյան աշխատում դրանց վրա: Աշխատանքային օրվա ավարտին դեռ երկու ժամ կար: Թրթռուն ու թեթև զովությունը կիսաբաց պատուհանից ներս ու դուրս էր անում: Մի պահ նրան թվաց, որ աշխատասենյակում ծանոթ բուրմունք տարածվեց, շատ ծանոթ ու ախորժալի. բոված ցորենի՝ աղանձի բույր: Ընդհատեց գրելը, շուրջը նայեց ու լիաթոք ներշնչեց:

Կարդալ ավելին

Լեռնա Գարագիւթիւք | Ան է որ կայ

Լոյս տեսաւ իսթանպուլահայ բանաստեղծուհի Լեռնա Գարագիւթիւքի բանաստեղծութեանց երկրորդ հատորը՝ «ԱՆ Է ՈՐ ԿԱՅ» (Իսթանպուլ, 2019), ՀԱՅԵՐԷՆ ՄԱՏԵՆԱՇԱՐի իբրեւ չորրորդ հատոր (թիւ 4), որմէ ստորեւ կը ներկայացնենք քերթուածներու փունջ մը։Հատորը ամբողջութեամբ կարելի է կարդալ ՀԱՅԵՐԷՆ BLOGի վրայ, ուր առաջին անգամ լոյս տեսած են քերթուածները:

Կարդալ ավելին

Արշակ Սեմիրջյան | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արշակ Սեմիրջյան

Հոգուս ըմբոստությամբ խլացնում եմ շուրջս,
Որ ձայները ողբի մերկանան լույսերում,
Խավարում եմ փչում հեծկլտացող շունչս,
Ու երազներ վառում ննջած հոգիներում:

Ըմբոստացած հոգով երգում եմ հայրեններ,
Եվ ծամում եմ մթի շղարշը աղոթքով,
Հոգուս գույնով ներկում պատանի գարուններ,
Ու քայլում նոր ծնված լուսաբացի հետքով:

Կարդալ ավելին

ՇՈԹԱ ԻԱԹԱՇՎԻԼԻ | Բանաստեղծություններ

Շոթա Իաթաշվիլի

Աշնանային փողոց,
քամու տաղտուկ ոռնոց,
տերևներն է հարում
քամին ջրափոսում…
Քեզ կարոտում երեկ,
կարոտում եմ այսօր,
կկարոտեմ վաղը…
Պատերին է խփվում
քամին, ու տոպրակը
ցելոֆանե պարում,
սավառնում է…

Կարդալ ավելին