Սիրանույշ Օհանյան

Most commented posts

  1. Դինո Բուցատի | ԵՐԳԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ — 30 մեկնաբանություն
  2. Դինո Բուցատի | ՃԱԳԱՐՆԵՐ ԼՈՒՍՆԻ ՏԱԿ — 20 մեկնաբանություն
  3. Ժան-Պիեռ Ռոնե | ՔՐԻՍՏՈՍԻ ՄՏԵՐՄԻԿՈՒԹՅՈՒՆԸ — 19 մեկնաբանություն
  4. Մարի Մելիքյան | Իմ մեջ — 11 մեկնաբանություն
  5. Երանուհի Ղանդիլյան | ՀԱՏԻՍ — 9 մեկնաբանություն

Author's posts

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԴԻՄԱԿԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Անկողնուց անշշուկ ցած սահեցի ու, ոտաբոբիկ, գիշերաշապիկով դուրս գալով ննջարանից, դուռը զգույշ փակեցի հետևիցս։ Մեր փայտի վառարանը չէր վառվում, ցուրտ էր, կիսամութ։ Սիրում էի մեր տանը մեծերի հավաքույթներից հետո պրպտել մնացած ուտելիքները: Մեր միակ մեծ սենյակը կրում էր երեկվա, այս անգամ Բարեկենդանի առթիվ, խնջույքի հետքերը: Սեղանը քաշված էր մի կողմ՝ պարերի համար, աթոռները շարված էին պատերի տակ, անուշեղենի մի մասը մնացել էր սեղանին, մյուսը՝ անհետացել պահարաններում: Իսկ միջանցքում, որի հատակը գորգապատ չլինելու պատճառով ավելի սառն էր, տեղավորված էին փակ ամաններով որոշ խորտիկների մնացորդներ ու կոլայի, որ հայրս գնում էր միայն տոնական օրերին, դատարկ շշեր՝ ակղի մեջ: Նուշիկենց ու իմ ընկերներից շատերի տանը սառնարան կար, մենք դեռ չունեինք:

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ԵՍ, ՊԱՊՍ, ՆՈՒՇԻԿԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Թե առաջին անգամ երբ ուշադրությունս գրավեց մեր հյուրասենյակի պատից կախված՝ պապիս՝ սև ու սպիտակ, սև շրջանակով, մեծադիր դիմանկարը, չեմ հիշում: Բայց երբեք չեմ կարողացել անտարբեր անցնել այդ նկարի կողքով: Պապիս չեմ տեսել, հորս ասելով՝ նա մահացել էր իմ ծնունդից մի քանի շաբաթ հետո:
Երկար կանգնում եմ նրա դիմանկարի առջև ու նայում սպիտակ վերնաշապիկի տարօրինակ օձիքին, սև փողկապին, բարի աչքերին, փառահեղ, սև բեղերին, որոնց ծայրերը հասնում են գրեթե կզակին: Հայրս ասում է, որ այդ նկարը հին է, պապս նկարվել էր միջին տարիքում։ Վերջին տարիներին նա լրիվ սպիտակել էր, նիհարել ու մահացել ինչ-որ հիվանդությունից: Ասում է, որ ուսուցիչ է եղել, ոսկի ձեռքեր է ունեցել, հարգված է եղել, սպայի կոչումով ծառայել է Ռեզաշահի բանակում և այլն:
Մայրս ասում է, որ իր հայրն էլ ոսկի ձեռքեր ուներ, հաշվապահ է եղել։ Ցավոք, նկար չունի, որովհետև մահացել է անսպասելի, երիտասարդ տարիքում, օտարության մեջ, գործուղման ժամանակ, ձմռանը. թեթև էր հագնվել, թոքերը մրսել էին, անկողին էր ընկել ու հենց էդ ընկնելն էր։ Մի ռուս կին էր խնամել ու հետո լուր տվել նրա մահվան մասին: Չէր հասցրել շատերի նման լուսանկարվել ու նկարը կախել պատից:

Կարդալ ավելին

Մայա Արվելաձե

Ծնվել է Թբիլիսիում 1967 թվականին, բանասերների ընտանիքում: 1989 թվականին ավարտել է Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերենի ֆակուլտետը, 1998 թվականին՝ Շոթա Ռուսթավելու անվան Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ տեքստաբանություն մասնագիտությամբ։ Տասնյակ գիտական ​​և հրապարակախոսական աշխատանքների հեղինակ է։ Հրատարակել է պատմվածքների երեք ժողովածու՝ «Պետք է, թեկուզ, մինչև…» (2008), «Անվարագույր պատուհաններ» (2014), «Վաղվա երեկը» (2022)։ Աշխատում է …

Կարդալ ավելին

Մայա Արվելաձե | ՉՎԱՌՎԱԾ ՄՈՄԻ ԼՈՒՅՍ

Վրացերենից թարգմանեց Նաիրա Սիմոնյանը *** Արփին քուն մտավ հորիզոնն անդին,Քամին վրձնում էր ալիքին ամպեր,Միայնակ կինը կանգնել քարափինՈւ իր հոգին էր անհունին բացել: Հավքերի երգը մթան մեջ լռեց,Ալիքն էր խայտում քամու հետ հեռվում,Լուսնյակը ամպի փեշից դուրս սահեց,Կնոջ արցունքն էր շիթ-շիթ ծովանում: ՖՈՐՏԵՊԻԱՆՈ Ֆորտեպիանո է այժմ սրահում,Եղել է, սակայն, աստ գըրանդ ռոյալ:Մեղեդիներ են հոսել խնկաբույր,Հնչել է ջազը …

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՊԱԼԱՏ 317

Հորս չէի տեսել մեկ շաբաթից ավելի ու սաստիկ կարոտել էի: Մորս ասելով՝ քնած եմ եղել, երբ հայրս գնացել է: Ամեն օր, առավոտյան, հայրս ինձ արթնացնում էր մազերս խառնելով: Ինձ դուր էր գալիս նրա կոշտ ձեռքի հպումը գլխիս: Պատահում էր՝ քնած էի ձևանում, որ նա գար, մազերս խառներ: Այդ առավոտյան էլ սպասեցի, սպասեցի, չեկավ: Ինքս վեր կացա, պտտվեցի սենյակներում, նա չկար… լացեցի, մայրս հանգստացրեց՝ ասելով, որ բան չկա, իրեն լավ չի զգացել, գնացել է հիվանդանոց, մի քանի օրից կվերադառնա: Չասաց՝ տարել են, ասաց՝ ինքն է գնացել. այդ մասին ուշ իմացա տատիցս… Հայրս ուժեղ ցավեր էր ունեցել, շտապ օգնությունը եկել էր, ու նրան տեղափոխել էին հիվանդանոց:

Կարդալ ավելին

Շնորհավոր Նոր Տարի

Գրական Կամուրջի խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է բոլոր այցելուների, ընթերցողների ու հեղինակների Ամանորը: Թող 2022-ը լինի խաղաղության, առողջ կյանքի ու ձեռքբերումների տարի:  

Ջալալ ալ Ահմադ | ՍԵԹԱՌ

Թարգմանությունը պարսկերենից՝ Օվսաննա Բաղումյանի Նա գնում էր մի նոր ու անպատյան սեթառ[1] ձեռքին, օձիքը բաց ու անփույթ: «Շահ»-ի մզկիթի[2] աստիճաններից շտապով ցած իջնելով՝ դժվարությամբ     ճանապարհ  էր հարթում մանրավաճառների շարքերի ու  նրանց թարեքներին իրենց համար էլ անհայտ ինչ-որ բան փնտրող մարդկանց խմբերի միջով: Սեթառը սեղմել էր փորին ու մյուս  ձեռքով  դրա լարերն էր պահում, որ մեկնումեկի …

Կարդալ ավելին

Ալբերտո Մորավիա | ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ալբերտո Մորավիա

Կես դար գրեցի արձակ
Հաջողությամբ
Եվ կյանքն ինձ թվում էր հարուստ
Ու լիարժեք
Երբ սկսեցի գրելբանաստղծական տողեր
Կյանքը ինձ թվաց աղքատ ու դատարկ։

Կարդալ ավելին

Կոլյա Տեր-Հովհաննիսյան | ՈՒԹԵՐՈՐԴ ԱԹՈՌԸ

Կոլյա Տեր Հովհաննիսյան

Մենք ութ աթոռ ունեինք, մնաց յոթը. մեկը կոտրվեց: Չէ, չկոտրվեց, հայրս ամուր հարվածեց հատակին, կտոր-կտոր եղավ: Ես ամեն բան տեսա կիսաբաց դռան արանքից ու տակս թրջեցի:

Ուրեմն արթնացա անսովոր ձայներից, իջա անկողնուց ու մոտեցա դռանը… Ավելի ուշ իմացա, որ մայրս պնակը վերցրել էր ընթրիքի սեղանից, նետել հորս վրա. հայրս խաբս էր տվել, ու պնակը, դիպչելով դիմացի պատին, ջարդուփշուր էր եղել: Ինքը պատմեց լացը զսպելով. այսպիսի պահերին շրթունքներն ուրիշ ձև են լինում, տգեղանում է, իսկ մորս բերանը ժպտալիս շատ է սիրունանում:

Կարդալ ավելին

Գարունիկ Հովհաննիսյան

Ծնվել եմ 1985 թվականին, Գեղամավան գյուղում (Սևանի շրջան): Առաջին անգամ տպագրվել եմ Գրեթերթում (2010թ): Բանաստեղծություններ: Ստեղծագործում եմ տարբեր ժանրերով:

Կարդալ ավելին