Մարդկային փոխհարաբերությունները, շրջապատող երևույթներն ու իրողությունները որքա՜ն բազմազան են, որքա՜ն կանխատեսելի կամ անկանխատեսելի, պարզ կամ բարդ…: Եվ մենք այդ ամենի մեջ ենք կամ անցնում ենք այդ ամենի կողքով՝ նկատելով կամ չկատելով դրանց էական կամ ոչ էական լինելը, հաճախ չփորձելով անգամ ճակատագրականի խորքերը դիտարկել, քննել ու հասկանալ պատճառահետևանքային կապերը: Դա անում են ի վերուստ օժտվածություն ունեցող ստեղծագործող անհատները՝ նկարիչները, քանդակագործները, երգահանները, գրողները: Գրողները հենց այդպես՝ բծախնդրորեն ու նրբանկատությամբ, զանազանելով կարևորը անկարևորից, յուրաքանչյուրն իր ոճի ու ձևի մեջ, ստեղծում է ի՛ր գրականությունը՝ լինի արձակ, թե՝ չափածո: Ասվածի հաշվառմամբ արձակ ստեղծագործությունների հետաքրքիր ժողովածուներ են իրանահայ արձակագիր Կոլյա Տեր Հովհաննիսյանի «ՊՂՊՋԱԿ» (2009 թ., Երևան, «Լուսակն» հրատ., 164 էջ) և «ԱՐԵՎԻ ՀԵՏ» (2018 թ. Երևան, «Զանգակ» հրատ., 416 էջ) խորագրերով գրքերը:
Կարդալ ավելին
Վերջին մեկնաբանություններ